Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. 24-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է ցուցանակին, ապա՝ բետոնե հատվածին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Դավիթ Թ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Լեոնիդ Ազգալդյան (նախկին Լենինգրադյան) փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ցուցանակին, ապա՝ բետոնե հատվածին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



