Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մա՛մ ջան, ինչի՞ ես լաց լինում, մեզ մոտ կրակոցներ չկան». Միքայել Եգանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ չարաճճի էր, բայց հետո փոխվեց մեծանալուն զուգընթաց: Ուրիշ տեսակի տղա էր: Խելացի էր, աշխատասեր: Որտեղ աշխատանք լիներ անելու, նա պետք է ներկա լիներ: Սիրում էր մարդկանց օգնել: Ընկերասեր էր, ընկերոջ համար կյանքն էլ չէր խնայի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գոհարը՝ Միքայելի մայրիկը:

Միքայելը ծնունդով Տավուշի մարզի Լուսաձոր գյուղից է: Այստեղ են անցել նրա մանկությունը, դպրոցական տարիները: Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն ասում է. «Որ ասեմ տանը գիրք էր բացում, չէ, ինչպես բերում էր գրքերը, այնպես էլ տանում էր դպրոց: Ես իրեն Միքայել չէի ասում, այլ Ապեր: Փոքր տարիքից իրեն այդպես ենք կոչել: Իրեն ասում էի՝ Ապե՛ր ջան, ինչո՞ւ գիրք չես բացում, գրավոր գրում: Արձագանքում էր՝ մա՛մ, գնում եմ ու պատասխանում, տնայիններս էլ դասընկերուհիներս են գրում: Բոլոր առարկաների հանդեպ հավասար վերաբերմունք ուներ, տանը գիրք չէր բացում, բայց տարեվերջին բարձր գնահատականներով էր ավարտում: Մի ուսուցչուհի ունեինք, հարցնում էի՝ ընկեր Այվազյան, Ապերը ո՞նց է սովորում: Միշտ պատասխանում էր՝ Ապերի պես երեխա կա՞: Ուսուցիչներին ինքս ասում էի՝ ախր տանը գիրք չի բացում, արձագանքում էին՝ մեր պատմածը մեզ պատմում է»:

Ութերորդ դասարանն ավարտելուց հետո Միքայելն ուսումը շարունակել է քոլեջում՝ զբոսաշրջության բաժնում: Մայրիկն ասում է՝ շատ էր սիրում սպորտը: «Մեր գյուղում սպորտդահլիճ, համապատասխան մարզասարքեր չկային, գնում էր մոտակա գյուղը՝ Գետահովիտ: Զանգում էի իրեն՝ Ապե՛ր ջան, որտե՞ղ ես, ինչո՞ւ ես ուշանում: Ասում էր՝ մա՛մ ջան, Գետահովիտում ենք, պարապում եմ: Ես իրեն թույլ չէի տալիս, որ գնա, անհանգստանում էի, բայց ինքը գնում էր, քանի որ սպորտով զբաղվելն իր համար շատ կարևոր էր»: Տիկին Գոհարն ասում է՝ որդին սիրում էր զբաղվել նաև ձկնորսությամբ, այգեգործությամբ։

Մայրիկը պատմում է, որ քոլեջում սովորելու տարիներին Միքայելը գնում էր անտառ՝ սունկ, սինդրիկ հավաքելու: «Սիրում էր այդ կերպ իր ժամանակն անցկացնել, բայց քոլեջի դասերն էր բաց թողնում: Երբ իրեն նախատում էի, որ դասերին հաճախի, արձագանքում էր՝ գնում եմ անտառ, կգամ, հավաքածս կվաճառեմ, որ քույրիկներիս պահենք: Շատ էր սիրում իր քույրիկներին: Քոլեջից զանգում էին, ասում՝ գոնե մեկ-մեկ դասի արի, որ հաջորդ կուրս փոխադրենք, չենք ուզում, որ նույն կուրսում մնաս: Իսկ ինձ ասում էր՝ մա՛մ, դու ոչ մի բանի հետ գործ չունես, ես կխոսեմ քոլեջի դասախոսների հետ: Դասախոսներից մեկին ասել էր, թե ինչու դասի չի գնում՝ մամայիս եմ օգնում, անտառում եմ: Վերջերս մարտի ութի համար միջոցառում էին կազմակերպել, մեզ կանչել էին քոլեջից, հիշում էին երեխաների հետ կապված պատմությունները: Այդ ժամանակ էլ դասախոսներից մեկը հիշեց, որ երբ հարցրել է Միքայելին, թե ինչո՞ւ դասի չի գալիս, արձագանքել էր. «Անտառ եմ գնում, սունկ հավաքում, որ մամայիս օգնեմ: Պապաս այստեղ չի, պետք է մամայիս օգնեմ»»: Միքայելը երեք քույրերի միակ եղբայրն է, և ինչ-որ առումով դեռ պատանեկության տարիներից պատասխանատվություն էր ստանձնել քույրերի համար: Ուզում էր օգնել ծնողներին՝ հոգ տանել նրանց մասին: Տիկին Գոհարն ասում է՝ որդին իրենց տան սյունն ու հենարանն էր:

Քոլեջում ուսումը կիսատ թողնելով՝ Միքայելը 2020 թ. հունվարի 27-ին մեկնում է ծառայության: Ընտրում է ՊՆ-ի ծրագրերից մեկով նախատեսված եռամյա ծառայությունը: «Ես չէի ուզում, որ երեք տարով գնար, բայց հաստատակամ էր մտադրության մեջ՝ եթե որոշել եմ, պիտի գնամ: «Ապե՛ր ջան, այդ գումարը մեզ պետք չի»,-արձագանքում էի ես, բայց նա համառեց ու իր որոշումից հետ չկանգնեց: Որոշել էր ծառայությունից վերադառնալուց հետո այդ գումարը ներդնել և բիզնես հիմնել»:

Միքայելը ծառայում էր Արցախում՝ «Մարտունի 3»-ում, նռնականետորդ էր: «Շատ էր սիրում իր ծառայությունը: Սկզբում ծառայությունից տպավորություններն այլ էին, բայց հետո զանգահարեց, թե՝ ուզում եմ փոխեմ ծառայությանս տեսակը, երկու տարի ծառայեմ ու վերադառնամ. «Մա՛մ, շատ ենք վարժություններ անում, հոգնում եմ»: Զրուցեցինք, ասացի՝ իսկ եթե դժվարություններ լինեն փոփոխության ժամանակ, գուցե ստիպված լինես նորից ծառայել: Շարունակում էր ծառայությունը»:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Երբ պատերազմն սկսվեց, Միքայելս զանգեց: Սեպտեմբերի 25-ին դիրքերից իջել էր: Սեպտեմբերի 26-ին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, ինձ համար իրեր կուղարկե՞ս: Խնդրեց իր համար տաք շորեր էլ ուղարկել, բայց կանաչ գույնի: Զարմացա մի փոքր, հարցրեցի՝ իսկ այդ գույնի հագուստ կարելի՞ է հագնել, արձագանքեց՝ հա, մենք այստեղ այդ գույնի շորեր ենք հագնում: Երբ ասացի, որ ամեն ինչ կգնեմ, կպատրաստեմ և կուղարկեմ, խնդրեց նոր բան չգնել, այլ ուղարկել իր շորերը, որոնք տանը կան: Իրերը պատրաստել էի, բայց պատերազմն սկսվեց: Հեռուստացույցով լսեցի, որ Մարտունին կրակոցների տակ է: Այդ ժամանակ զանգեց, սկսեցի լաց լինել՝ կրակոցներ են, Ապե՛ր ջան: Փորձում էր հանգստացնել ինձ. «Մա՛մ ջան, ինչի՞ ես լաց լինում, մեզ մոտ կրակոցներ չկան»: Մինչև հիմա իր այդ խոսքերն իմ հիշողության մեջ են»: Հոկտեմբերի 1-ին ժամը 4-ին է եղել Միքայելի և մայրիկի վերջին զրույցը: Սակայն որևէ բան չի հուշել, թե ինչ կարող էր պատահել ժամեր անց:

Հոկտեմբերի 1-ի երեկոյան Միքայելն անմահանում է: Նրա տուն «վերադարձը» շատ չի ուշանում: Տիկին Գոհարն ասում է՝ հաջորդ օրը որդին արդեն տանն էր:

Ապրելու ուժի մասին. «Հիմա իմ ուժի աղբյուրը աղջիկներս են ու թոռնիկները»:

Հ. Գ. - Միքայել Եգանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Լուսաձորի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի