Ցուցարարները հավաքվում են Բուենոս Այրեսի Կոնգրեսի շենքի մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արգենտինայի իշխանությունների քաղաքականության դեմ բողոքող ցուցարարները սկսել են հավաքվել Բուենոս Այրեսի կենտրոնում գտնվող Կոնգրեսի շենքի մոտ: Ներկայումս հրապարակում կա մոտ հազար մարդ, և ավելին շարունակում են ժամանել, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Անցած չորեքշաբթի՝ մարտի 12-ին, Արգենտինայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Կոնգրեսի շենքի մոտ տեղի ունեցավ ցույց՝ ի պաշտպանություն թոշակառուների, որին նրանց աջակցելու էին եկել նաեւ ֆուտբոլասերները։ Ի սկզբանե խաղաղ բողոքի ակցիան արագ վերածվեց անկարգությունների՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։ Ցուցարարները փորձել են բարիկադներ կառուցել և այրել ոստիկանական մեքենան և աղբամանները:
Ցույցը խաղաղ է. մարդիկ թմբուկ են ծեծում, երգեր են երգում, հակակառավարական կարգախոսներ են վանկարկում։ Հրապարակի վրայով փոքրիկ փուչիկ է արձակվել, որի վրա պատկերված է եղել նախկինում բողոքի ակցիաների ժամանակ գլխից ծանր վիրավորված անկախ լուսանկարիչը: Նա դեռ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։
Հետևեք մեզ՝ այստեղ