Տեղի ունեցավ «Էներգետիկ աշխարհաքաղաքականությունը միջազգային համակարգում» խորագրով աշխատաժողովը
ԲԼՈԳ
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնում տեղի ունեցավ աշխատաժողով՝ «Էներգետիկ աշխարհաքաղաքականությունը միջազգային համակարգում» խորագրով, որի շրջանակներում բանախոսեց ԱԻ ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանը: Վերջինս անդրադարձ կատարեց էներգետիկ աշխարհաքաղաքականության ուսումնասիրության մեթոդաբանությանը:
Լուսաբանվեցին վստահելի և ոչ վստահելի աղբյուրների կիրառմանն ու նավթագազային ռեսուրսների չափման և գնահատման առանձնահատկությունները:
Հղում կատարվեց ադրբեջանական նարատիվներին: Ծավալվեց ակտիվ քննարկում: Նշված խորագրի ներքո ս. թ. մարտի 20-ին Ա. Մանվելյանը հանդես կգա «Ադրբեջանի նավթագազային համակարգը» թեմայով բանախոսությամբ, որի ընթացքում կքննարկվեն Ադրբեջանի նավթագազային հակամարգի զարգացման կերպափոխումներին՝ աշխարհաքաղաքականության տեսանկյունից: