Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը բքի պատճառով դժվարանցանելի է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տևական սաստիկ բքի հետևանքով դժվարանցանելի է դարձել Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը: Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է (Մարտունու կողմից): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տր անսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Սպիտակում, Սիսիանում և Գորիսում տեղում է ձյուն:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



