Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Լեզուս կապ է ընկել, չգիտեմ՝ ինչ ասել, շոկի մեջ եմ». Լուլու

ԼԱՅՖ

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն օրերս նշել է ծննդյան տարեդարձը, որից հետո ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել իրեն ուղղված բարեմաղթանքների համար` գրելով հետևյալը.

«Այսօր ու ընդհանրապես ամեն տարի այս օրը իմ ՖԲ էջից մի էնպիսի Սեր ու Բարություն ա հորդում , որ խենթանալ կարելի ա… ուզում եմ , որ ձեր ամեն օրը լցված լինի էսպիսի սիրով ու բարությամբ: Երբեմն դուք անկախ ձեզանից` մարդու կյանքը տոնի եք վերածում … մեկ֊մեկ մտածում եմ` տեսնես ինչով և ինչի համար եմ ես սրան արժանացել , ու արդյոք իսկապես արժանի ե՞մ . պատասխանը չեմ գտնում …բայց ամբողջ հոգով շնորհակալ եմ, որ կաք, որ ես ձեզ ունեմ իմ կյանքում` թեկուզ վիրտուալ տարբերակով …

Ես երբեք ծնունդս չեմ նշել , չեմ նախապատրաստվել, ուզել եմ, որ աննկատ անցնի֊գնա, բայց , որքան ինձ հիշում եմ, շուրջս գտնվող մարդիկ էդ օրը դարձրել են շքեղ մի օր: Երևի արժանի լինել֊չլինելու մեջ չի հարցը,այլ գուցե` հաջողակ:

Էսօր մի բան հիշեցի, հիմա պատմեմ, շատերը կասեն էս աղջիկը ցնդած ա ,ո՞նց կարելի ա էդպիսի բաներ բարձրաձայնել ,բայց ես կարծում եմ `եթե մարդկանց սիրում ես ,պիտի լիովին անկեղծ լինես, եթե անկեղծ չես ,ուրեմն առևտրի պես բան է ստացվում` դու էսքանի ես արժանի, էսքան կբացվեմ, իսկ ես ձեզ սիրում եմ. հա՛ ,ի՞նչ էի ասում . Վերջերս մի տարի ծննդյանս օրն է ,պիտի գնամ գործի` ռադիո, իսկ մեզ մոտ ընդունված է ծննդյան օրերը նշել ։ Գրպաններս փորփրեցի, տեսա ունեցածս ընդամենը 360 դրամ է ։ Լա՛վ բա ի՞նչ անեմ։ Տանը մի շիշ գինի կար վերցրեցի, կրպակից 340 դրամով մի ռուլետ գնեցի (20 դրամ էլ դեռ մնաց) ու գնացի ռադիո: Երեխեքը էդքանով էնպիսի մի սեղան գցեցին, մոմեր վառեցին, անձեռոցիկներով ,սպասքով մի գեղեցիկ բան ստացան (որ չնեղվեմ), երաժշտությունը միացրեցինք ու սկսեցինք քեֆ անել: Իրենք իմ հրաշքն են: Մյուս կողմից` դուք ՖԲ էջս զարդարեցիք չքնաղ բարեմաղթանքներով, ու էլի դարձավ տոն, էդ եմ ասում, որ դուք երբեմն չեք էլ պատկերացնում,թե ձեր բարությամբ ինչ կարող եք անել: Իհարկե, դրա ճիշտ հակառակն էլ եք կարողանում… էդ հակառակի մասով` օրինակ էսօր Էրիկը զանգեց Անթառանյան, ասաց . «Գիտեմ, արդեն ամեն ինչ մաղթել են քեզ, բայց ես մի բան եմ հիշում. Էն, որ իմ մեքենայի հետևի նստարանին լուռ կծկված֊ նստած էիր ,ողջ երկար ճանապարհին մեկ֊մեկ հայելու միջից աչքս ընկնում էր վերացած, անօգնական դեմքիդ … էդ հայացքդ մինչև հիմա աչքիս առաջ ա … ուզում եմ, որ էլ երբեք էդպիսի դեմք չունենաս, երբե՛ք»:

էդ դեպքում էլ դուք չգիտեք թե մարդուն ինչ եք անում…

Իսկ այսօր հրաշալի օր էր … բայց օրվա «մեխը» մեր ռադիոյի մթնոլորտն էր: Բավական չէր երեխեքը մեկը մյուսից շքեղ նվերներով ինձ ոտքից գլուխ հագցրեցին ու զուգեցին, մեկ էլ Ժակն ու Մաքսը կորան … Քիչ անց վերադարձան` ինձ համար մի շատ նորաձև ու սիրուն վերարկու գնած: Հիմա լեզուս կապ է ընկել, չգիտեմ ինչ ասել, ինչ անել, շոկի մեջ եմ: Մեկ էլ տղաներից մեկի ձայնն ինձ սթափեցրեց` ուղղված Ժակին «ո՞վ ես դու, այ տղա, առնող էիր, մի հատ կարգին «շուբ» առնեիր, ձեռդ չգնա՞ց, թե չէ պալտո՞ս որն ա»  հահահա

Հենց այսպես էլ ապրում ենք:
Ու մեկ ա չեմ հասկանում` ինչով ու ինչի համար եմ ես արժանացել ձեզ … ու արդյո՞ք իրականում արժանի եմ… ամեն դեպքում` երևի չէ….

Հիմա, ձեր թույլտվությամբ,ես ինձ մաղթեմ.

Ուզում եմ, որ դուք միշտ լինե ՛ք չպակասե՛ք հանկարծ… խոստացե՛ք, որ չեք պակասի ու կփորձեք երջանիկ լինել….

Ուզում եմ, որ ՖԲ էջիս հիվանդ երեխաների համար օգնության կոչեր չտեսնեմ… ոչ թե չտեսնեմ, որովհետև ես չտեսնեմ, այլ դրանք չլինեն … բոլոր բալիկները առողջ լինեն …

Ուզում եմ, որ (ես սովորաբար ձեր ստատուսներից, քոմենթներից զգում եմ ձեր հոգեվիճակը) ձեր ՖԲ էջերին միայն սիրահարված ու երջանիկ ստատուսներ տեսնեմ: Քաղաքականությունն ու տնտեսությունն այնքան հունի մեջ ընկնեն, որ մենք անելիք չունենանք, մեր կյանքով ապրենք

Ուզում եմ, որ օրը մեջ այնքան Երջանիկ լինեք, որքան ես` այսօր` ձեր շնորհիվ… Ես սնվում եմ ձեր էմոցիաներով (ես վամպիր եմ ղղղղղղ) ա՜յ հիմա էլ , այսօր կպաշարեմ ձեր սերն ու բարությունը, որ իրոք շատ-֊շատ էր,ու կսպառեմ տարվա ընթացքում: Կհերիքի  ու դեռ կավելանա:

Հատ-֊հատ գրկում համբուրում եմ բոլորիդ: Ես ձեզ շատ եմ սիրում, և դրանք լոկ խոսքեր չեն…»:

 
Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Միրաքյան փողոցում բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՎավեր անձնագրի դեպքում պարտադի՞ր է արդյոք այն փոխարինել նոր կենսաչափական անձնագրով ՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՀայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի Որ օրերը ոչ աշխատանքային կլինեն գալիք Ամանորին Փաստաբան Արսեն Բաբայանն առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու Ի՞նչ կապ ունեն վարդն ու խաչը մարդու հոգևոր ու գիտական վերափոխման հետ. «Փաստ»Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Վիշապաքարերը հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում, դրանք ստեղծվել են՝ գիտակցաբար ներդնելով հսկայական ռեսուրսներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 նոյեմբերի). Բազմամարդ հանրահավաք Մատենադարանի մոտ, «Վոլսկու կոմիտեի» լուծարում, համազգային նվիրատվություններ. «Փաստ»Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան