Անձրև է սպասվում․ եղանակն այս օրերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևան քաղաքում՝
Մարտի 21-ի ուշ երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Մարտի 21-ի ցերեկը, 22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: Մարտի 21-ի ցերեկն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ին ցերեկային ժամերին կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքի մարտի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 22.4°C (1965թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -8.4°C (1987թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 7.0°C