Հյուսիսային Կորեան հակաօդային պաշտպանության նոր հրթիռ է փորձարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԿԺԴՀ-ն «երկիր-օդ» դասի հրթիռ է փորձարկել, փորձարկումը հաջող է անցել, հայտնում է kommersant.ru-ն՝ հարավկորեական Yonhap գործակալությանը հղումով։ Փորձարկումներին հետևել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, ինչպես նաև Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի ռազմական կոմիտեի անդամները։
ԿԺԴՀ-ի գլխավոր հրթիռային բյուրոն հրթիռի փորձնական արձակում է իրականացրել՝ «համակողմանիորեն ստուգելու դրա մարտական բնութագրերը»: Հստակեցվում է, որ նոր մոդելի հրթիռի արտադրությունն արդեն մեկնարկել է, մանրամասներ չեն հաղորդվում։
Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները հրապարակել են նաև լուսանկարներ, որոնցում երևում է, որ հրթիռը պայթել է թիրախը խոցելուց հետո։ Ենթադրվում է, որ արձակումից հետո հրթիռի մարտունակությունը «գնահատվել է որպես գերազանց», իսկ ընդհանուր հուսալիությունը՝ «շատ բարձր»։
«Մենք մեր բանակը կհամալրենք ևս մեկ կարևոր պաշտպանական զենքի համակարգով, որի մարտական կատարողականն արժանի կլինի գովասանքի»,- մեկնաբանել է Կիմ Չեն Ընը։