Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այն արվեստը, որն այսօր անկարող է համոզել, վաղն ընդհանրապես կանհետանա

ԲԼՈԳ

Սիրարփի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՊԱԲԼՈ ՊԻԿԱՍՍՈ

ՑԱՆԿԱՑԱ ՆԿԱՐԻՉ ԴԱՌՆԱԼ ՈՒ ԴԱՐՁԱ

Արվեստը ոչ անցյալ ունի, ոչ ապագա: Այն արվեստը, որն այսօր անկարող է համոզել, վաղն ընդհանրապես կանհետանա: Օրինակ, չես ասի, թե հունական կամ եգիպտական արվեստը անցյալին են պատկանում, որովհետև նրանք այսօր ավելի խոսուն ու կենդանի են, քան երեկ:Ձևափոխությունը դեռ էվոլյուցիա չէ: Եթե արվեստագետը փոխել է արտահայտչամիջոցները, սա դեռ չի նշանակում, թե փոխել է իր աշխարհընկալումը: Բոլորը, այդ թվում և նկարիչները, ունեն դրա իրավունքը: Ես մեդիտացիայով չեմ զբաղվում ու փորձարկումներ չեմ անում: Եթե բան ունեմ ասելու, ապա ասում եմ այն եղանակով, որ ինձ ամենից հարմարն է թվում:

Ասում են, թե արվեստագետը պետք է աշխատի հանուն արվեստի' արհամարհելով հաջողության միտքն անգամ: Սուտ է, արվեստագետը կարիք ունի հաջողության ոչ միայն ապրուստի միջոցներ հայթայթելու կամ իր ստեղծագործությունները իրացնելու համար: Նույնիսկ հարուստ նկարիչը կարիք ունի հաջողության: Պարզապես շատ շատերը ոչինչ չեն հասկանում արվեստից և դատում են գործի մասին ըստ նրա ունեցած հաջողության: Ուրեմն, ինչու հաջողությունը թողնենք : Եվ որտե՞ղ է ասված, թե հաջողությունը նրանցն է, ովքեր շոյում են հասարակության ճաշակը: Ես կապացուցեմ, որ կարելի է հաջողության հասնել' անկախ ամեն ինչից:Չմոռանամ միայն նշել, որ այստեղ բացառված են ամեն կարգի փոխզիջումները:

Գեղեցկության ընկալման ակադեմիական դաստիարակությունը սխալ է: Մեզ խաբել են և այնքան լավ են խաբել, որ ճշմարտության հետք անգամ չես գտնի հիմա: Վեներայի, Պարթենոնի գեղեցկությունը նույնատիպ ստեր են: Արվեստը գեղեցկության դրույթի կամ կանոնի պարտադիր կիրառումը չէ, այլ այն, որ ուղեղն ու բնազդը կարող են ընկալել անկախ կանոնից: Նկարչությունը ինձնից ուժեղ է, նա ինձ ստիպում է անել այն, ինչ ինքն է ուզում:

Երբ նկարում եմ, աշխատում եմ ստեղծել այնպիսի մի պատկեր, որին մարդիկ ամենաքիչն են սպասում և որը բավականաչափ արտառոց է չհասկացվելու համար: Ես մարդկանց տալիս եմ բնության կամ հենց իրենց պատկերը: Եթե մասերի բաժանենք կտավի կերպարները, ապա առանձին- առանձին նրանք արված են ընդունված կարգի համաձայն, բայց ի մի են բերված ու հավաքված են այնքան խառնիխուռն ու հասկանալի, որ դիտողն ակամայից մտածմունքի մեջ է ընկնում, որը և ստիպում է նրանց հարցերն ուղղել ինքն իրեն: Ամենավատն այն է, որ նկարիչը երբեք չի ավարտում իր կտավը: Եվ չկա մի պահ, երբ նա կարող է հանգիստ ասել. : Հենց կանգ ես առնում, նշանակում է' նորից ես սկսում: Իհարկե, փորձում ես կտավը մի կողմ դնել, որոշում ես այլևս ձեռք չտալ: Բայց փաստն այն է, որ երբեք ոչ մի կտավի տակ չես կարող գրել' վերջ:

Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ Սավգուլյան