Թեհրանի հարավում գտնվող շենքերից մեկում պայթյուն է որոտացել. 7 մարդ վիրավորվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի մայրաքաղաք Թեհրանի հարավում գտնվող շենքերից մեկում պայթյուն է որոտացել, տուժել է յոթ մարդ, վնասվել են մի քանի շենքեր ու մեքենաներ, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով Թեհրանի հրշեջ ծառայությանը։
«Շենքը հին էր, եռահարկ, և, ըստ երևույթին, մարդիկ ջրհոր էին փորում դրանում, ինչը հանգեցրեց գազի արտահոսքի, պայթյունի և շենքի ամբողջական ավերմանը», - ասել է Թեհրանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Ջալալ Մալեքին։
Նրա խոսքով՝ այս միջադեպի հետևանքով մոտ 12 շենքերի ապակիներ են կոտրվել, իսկ շենքերը և մի քանի մեքենաներ էապես վնասվել են։ Միջադեպի հետևանքով տուժածների թիվը դեռ ճշտվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



