«Ամեն անգամ, երբ Արցախ էի գնում, ամեն վայրկյանը վայելում էի, միշտ իմացել եմ, որ այս հնարավորությունը կարող է այլևս երբեք չունենամ». Թամարա Պետրոսյան
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ամեն անգան, երբ գնում էի Արցախ, հատկապես, երբ արդեն ապրում էի Երևանում, ես այնտեղ ամեն մի րոպեն ու վայրկյանն այնքան էի գնահատում: Հենց այնպես չէի գնում: «Կանգ առ ակնթարթ, դու հիասքանչ ես». ես Արցախը այդպես էի վայելում: Եվ ես սովորել եմ այդպես վայելել նաև մարդկանց, ում սիրում եմ ու ովքեր ինձ են սիրում: Ես միշտ իմացել եմ, որ այս հնարավորությունը կարող է այլևս երբեք չունենամ, կամ արտահայտվելու ու սիրելու հնարավորություն այլևս չունենամ: Արցախի վրա եմ բերում օրինակը, բայց ես շնորհակալ եմ իմ այդ գիտակցման համար: Ես ամեն վայրկյանը վայելել եմ, թե՛ հողը, թե՛ ջուրը, թե՛ ընտանիքս, թե՛ ընկերներիս»,- «Ռանդեվու» հաղորդման շրջանակներում՝ խոսելով Արցախի կորստի մասին, անկեղծացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանը՝ Տոման:
Հետևեք մեզ՝ այստեղ