Ռուսների նոր ճեղքումը. Ուկրաինական բանակի համար նոր «մասշտաբային կաթսա» է հասունանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նման է, որ ռուսական բանակը եւս մեկ ծավալուն օպերացիա է ստեղծել` ուկրաինական ուժերի համար նոր «մասշտաբային կաթսա» ստեղծելու հեռանկարով:
Այսպես, ռուսական զորքերը հաջող հարձակողական գործողություններ են իրականացնում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հանգույցում՝ Բալկա Ժուրավկայի և Նովոսադովեի տարածքում (քարտեզում):
«Այսօրվա դրությամբ ռուսները զգալի առաջընթաց են գրանցել, նրանք գրավել են մի շարք դիրքեր, այդ թվում՝ Նովոլյուբովկա գյուղը»,- խոստովանում են նաև ուկրաինացի ռազմական վերլուծաբանները։
Ռուսաստանի Զինված ուժերը Իվանովկայից դեպի արևմուտք առաջ են շարժվել մինչև 4 կմ լայնությամբ և մինչև 2,7 կմ խորության տարածքում՝ ընդլայնելով կամուրջը Ժերեբեց գետի արևմտյան ափին:
Նպատակը, միանշանակ, Օսկոլի ջրամբարի հարավային հատված հասնելն է, որի դեպքում «կաթսան» պատրաստ է: Հաշվի առնելով, որ ջրամբարի հյուսիսային հատվածն արդեն ռուսական վերահսկողության տակ է: