Լարված իրավիճակ Ստամբուլում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստամբուլի որոշ շրջաններում ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշները։
Ստամբուլի քաղաքապետարանի դիմացի Սարաչհանե այգու մատույցներում, որտեղ ընթանում է ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը, նույնպես բախումներ են տեղի ունեցել։ Մի խումբ ցուցարարներ փորձել են ճեղքել մետաղական պատնեշները, սակայն հետ են մղվել ջրցան մեքենաներով։
Ստամբուլի արդարադատության պալատի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել փաստաբանների և ոստիկանության միջև, որոնք թույլ չեն տվել նրանց մտնել պալատ: Ավելի վաղ ցուցմունք տալու համար այնտեղ էին տեղափոխվել Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և այլ կասկածյալներ:
Անկարայում մի քանի հազար մարդ է հավաքվել քաղաքի կենտրոնում գտնվող Գյուվեն այգում։ Դեպի այգի տանող ճանապարհներն ամբողջությամբ արգելափակված են ոստիկանական պատնեշներով։
Էրդողանն արձագանքել էր՝ նշելով, որ իշխանության վրա «ճնշում գործադրելու և փողոցում քաղաքականություն սահմանելու» փորձերն անցյալում են։