Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում հшրվшծներ հասցնելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի» տասնյակ հրթիռային կայանքներին և հրամանատարական կենտրոնին, որտեղից «Հըզբոլլահը» գործում էր Լիբանանի հարավում: Այս մասին X-ի միկրոբլոգում հայտարարություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը:
«Այսօր առավոտյան Գալիլեայի ուղղությամբ արձակված հրթիռը Իսրայելի և Լիբանանի միջև փոխըմբռնման բացահայտ խախտում է և ուղղակի սպառնալիք է Իսրայել պետության քաղաքացիների համար: Համաձայնագրի պահպանման պատասխանատվությունը կրում է Լիբանանը։ Իր քաղաքացիներին պաշտպանելու համար Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործել այնպես, ինչպես պահանջվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



