Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդիպել է «Ստրոյ մաշ» թաղամասի բնակիչներին, խոսել նրանց հուզող հարցերից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդիպել է «Ստրոյ մաշ» թաղամասի բնակիչներին, խոսել նրանց հուզող հարցերից։
Իր խոսքում «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդը նշել է, որ տեղյակ է թաղամասում առկա աղբահանության խնդիրներին, հատկապես, որ չեն թույլատրում փողոցի հատվածում աղբարկղներ տեղադրել։
Մարտուն Գրիգորյանը բնակիչների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ իրենք այդ հարցի լուծման հետ կապված ունեն շատ հստակ ծրագիր։
Անդրադառնալով Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի այն հայտարարությանը, որ մանկապարտեզները դառնալու են անվճար, Մարտուն Գրիգորյանը շեշտել է, որ նման որոշում պետք է կայացնի ավագանին։
«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդն իր ելույթն ավարտել է նշելով, որ Գյումրու ոչ միայն երեխաները պետք է անվճար մանկապարտեզ գնան, այլև սպորտային ու մշակութային դպրոցների սաները։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



