Քանյե Ուեսթը եւ Բիանկա Սենսորին դադարել են միմյանց հետեւել Instagram-ում՝ ամուսնալուծության մասին շարունակվող լուրերի ֆոնին
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քանյե Ուեսթը եւ Բիանկա Սենսորին ինսթագրամում ջնջել են միմյանց ամուսնալուծության մասին շարունակվող լուրերի եւ սոցցանցերում Քանյեի «հարձակումների» ֆոնին։
47-ամյա ռեփերը, որը վերջերս հերքել էր «անհեթեթ» լուրերն այն մասին, թե «ծեծում է կնոջը», հիմա բաժանորդագրված է միայն The Game-ում, այն դեպքում, երբ Բիանկան ջնջել է բոլորը։
Բիանկան վերադարձել է ինսթագրամ անցած ամիս, որպեսզի կիսամերկ լուսանկարները ներկայացնի, եւ ավելի վաղ բաժանորդագրվել էր տասնյակ օգտահաշիվներում։ Նա իր ինսթագրամում երկուշաբթի հրապարակել է մեկ-երկու նկարներ, որոնք պատկանում են Գադիր Ռաջաբին, այն բանից հետո, երբ ավելի վաղ ջնջել էր իր օգտահաշիվը։
Բիանկայի երկու նոր գրառումներն ի հայտ են եկել այն բանից հետո, երբ Քանյեն հրապարակել է թվիթների շարք՝ քննադատելով նախկին կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, հայտնելով, որ «սպիտակ կինը վերահսկում է իր սեւամորթ երեխաներին»։