Հյուսիսային պողոտայում կայանված «Վազ 2121»-ում հրդեհ է բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում՝ «Ուրարտու» խանութի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում և մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Արմեն Պ.-ն, և քաղաքացիները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



