Զիկա տենդով վարակվելու առաջին դեպքերն են բացահայտվել Իռլանդիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻռլանդիայի առողջապահության ծառայությունները հայտնել են, որ երկրում Զիկա տենդով հիվանդանալու երկու դեպք Է բացահայտվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Irish Times թերթին:
Հրատարակության տվյալներով՝ վարակված տղամարդն ու կինը վերջերս են Իռլանդիա վերադարձել այն երկրներից մեկը կատարած ճանապարհորդությունից, որտեղ մոլեգնում է տենդը: Նշվում է, որ այդ դեպքերը կապված չեն միմյանց հետ:
«Սրանք Իռլանդիայում Զիկա վիրուսով վարակվելու երկու առաջին հաստատված դեպքերն են»,- հրատարակությունը մեջբերել է առողջապահության ծառայության հայտարարությունը: Միաժամանակ նշվում Է, որ երկու վարակվածներն էլ լիովին ապաքինվել են եւ իրենց լավ են զգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



