Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իլյայի քույրը լինելը պարտավորեցնող է, պարտավորության զգացումն է ապրեցնում». Իլյա Հակոբյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մենք չորս երեխա ենք, Իլ յան ամենափոքրն է: Ուշ ծնվեց և շուտ գնաց մեզանից: Չնայած մեր տարիքային տարբերությանը, նա ինձ համար ավագ ընկեր էր: Ամեն ինչին ըմբռնումով էր մոտենում: Բացառիկ էր, մեծահոգի, բարի, քեզ հասկանում էր ու ամեն հարցում քո կողքին էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հասմիկը՝ Իլյայի քույրիկը:

Հիշում է՝ եղբայրը շատ շուտ է սկսել խոսել, քայլել: «Պայծառ ու լուսավոր էր, ժպիտը՝ դեմքին: Աշխույժ էր շատ, չարաճճի: Սիրում էր լուցկիների հետ խաղալ: Մի օր բարձերը դրել էինք արևի տակ, մեկ էլ այն տեսանք, որ բարձերի միջից ծուխ է դուրս գալիս, բմբուլները թափվել էին գետնին: Մայրիկս աշխատում էր, փոքրուց մենք ենք Իլ յային պահել, խնամել, գրկել ու քնեցրել: Երկու քույրերով, որպես ուսուցչուհի, դպրոցում ենք աշխատել: Երբեք իրեն արտոնյալ չի զգացել, այդ առումով խիստ ենք եղել: Մի անգամ իր ուսուցչուհին ասաց, թե վատ ձեռագիր ունի, տգեղ է գրում, ջնջումներ անում: Բայց Իլյան լավ էր սովորում: Արձագանքեցի ուսուցչուհու խոսքին՝ որքան պետք է՝ իջեցրեք գնահատականը, որ սկսի գեղեցիկ գրել: Մեզ այդպես են դաստիարակել»:

Իլյան ծնունդով Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից է: Սովորել է գյուղի Մհեր Դանիել յանի անվան միջնակարգ դպրոցում: 2017-2018 թթ. սովորել է Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Մեկ ամսվա մեջ ֆիզիկական բարձր պատրաստվածության շնորհիվ ճանաչվել է «Լավագույն զինվորմարզիկ» և պարգևատրվել կրծքանշանով։ Վարժարանում ուսանելու տարիներին մասնակցել է ստեղծագործական մրցույթների և առաջնակարգ տեղ գրավելու համար պարգևատրվել պատվոգրերով և խրախուսանքներով: Մասնակցել է «Հայ ասպետ» հեռուստախաղին: Հասմիկն ասում է՝ եղբայրը շատ ակտիվ էր որպես աշակերտ, լավ էր սովորում: «Ցանկացած հարցում և ամենուր իր կողքին եմ եղել, որպես ավագ քույր՝ փորձել եմ պաշտպանել իրեն: Չեմ պատկերացրել, որ կգա մի օր, և նա ինձ կպաշտպանի»:

Դպրոցական առարկաներից ամենասիրելիների շարքում եղել է «Կենսաբանությունը»: Բայց Իլյայի տարերքը սպորտն էր: «Մայրիկն ասում է, որ մտածում էր ռազմական բժիշկ դառնալու մասին: Բայց Իլ յան խենթանում էր ֆիզկուլտուրայի համար, սիրում էր մարզվել»: Դպրոցում և վարժարանում ուսանելու տարիներին ակտիվ մասնակցել է մարզական տարբեր մրցաշարերի՝ Ստեփանակերտում կազմակերպված հնգամարտի մրցումներին, այնուհետև Արցախի, Հայաստանի մարզերի, Երևանի «Սպարտակիադա» մարզական միջոցառումներին՝ Արցախում գրավելով 1-ին, Հայաստանում՝ 2-րդ պատվավոր տեղերը, վոլեյբոլի պատանեկան և երիտասարդական մրցաշարերին՝ 1-ին և 2-րդ տեղերը, արժանանալով պատվոգրերի և մեդալների:

Իլյան ընդունվել է Արցախի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի ֆակուլտետի վոլեյբոլի բաժինը: «Բարձր միավորներով անվճար ընդունվել էր: Բայց մեկ օր անգամ չհասցրեց ուսանող լինել: Երազում էր համալսարանում կրթություն ստանալուց հետո գյուղում վոլեյբոլի դպրոց հիմնել: Դա իր ամենամեծ երազանքն էր: Բացի դա, տան վերանորոգման համար անհրաժեշտ բոլոր նյութերը գնել էինք, Իլյան ասաց՝ թող մնա, բանակից կվերադառնամ ու իմ սրտի ուզածով կվերանորոգեմ: Այնպես ստացվեց, որ պատերազմի առաջին օրերին մեր տունը ռմբակոծվեց և հիմնովին ավերվեց: Իլյային այդ մասին չասացինք, նա այդպես էլ դրա մասին չիմացավ»:

2020 թ. օգոստոսի 10-ին Իլյան զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Հադրութի N զորամասում։ «Իլյան, կարծես, շտապում էր բանակ գնալ: Բժշկական հետազոտության էր գնացել, սրտի աշխատանքն էին ստուգում, կարծես խնդիր կար: Մայրիկս համայնքապետարանի գլխավոր հաշվապահն էր: Իր ծառայության մեկնելն ուշանում էր, մայրիկիս ասում էր՝ գյուղապետից հարցրու, թե ինչո՞ւ ինձ բանակ չեն տանում: Շտապում էր: Մի դրվագ է տպավորվել: Հրաժեշտի խնջույք էինք կազմակերպել բանակ մեկնելուց առաջ: Գիշերը շատ տխուր էր, եկավ, ամուր գրկեց մայրիկին, երկուսով հուզվեցին: Գուցե այդ պահին ինչ-որ բան էր զգում: Բայց ոգևորված ծառայում էր: Անգամ ուզում էր հետախուզական ջոկատում ծառայել»:

Իլյայի պատերազմը տևել է 44 օր: Մասնակցել է Հադրութի, Մարտունու և Շուշիի մարտերին: «Առաջին օրը երեկոյան զանգեց՝ լավ եմ: Դրանից հետո ութ օր իր հետ կապ չենք ունեցել: Այդ ընթացքում Հադրութի զորամասը շրջափակման մեջ է եղել: Պատերազմից հետո զրույցների ժամանակ պարզել եմ, որ սնունդ, ջուր չեն ունեցել: Շրջափակումից դուրս են եկել, տղաներին Ֆիզուլիով տարել են Մարտունի, իսկ այնտեղից՝ Խնձորիստան՝ հանգստանալու»:

Հասմիկն ասում է՝ այդ օրերի պատմություններն այնքան խառն են ու տարբեր, որ երբեմն չգիտես՝ որ մեկին հավատալ, որն է ճիշտը: Բայց այն, որ պատերազմի առաջին օրերին վաշտի կեսը զոհվել է, և վիրավոր ու զոհված ընկերներին Իլ յան ու նրա ընկերներն են դուրս բերել մարտադաշտից, հստակ է։ Քույրիկը պատմում է՝ որքանով իրենք են տեղյակ, Իլյային և ընկերներին նոյեմբերի 5-ին տարել են Շուշի: «Նոյեմբերի 6-ի երեկոյան զանգեց, մենք Աբովյանում էինք: Հիշում եմ՝ անձրևային օր էր, պետք է եկեղեցի գնայի: Բայց նախքան դա մտա խանութ, ուզում էի Իլյայի համար նվեր գնել: Գուլպաներ գնեցի իր համար, որոնք այդպես էլ իրեն չհասան: Հուղարկավորության ժամանակ իրեն հագցրեցինք: Խանութից դուրս եկանք, Իլյան զանգեց: Շատ ուրախացանք, որովհետև ուշ-ուշ էր զանգում: Այդ օրը բոլորիս հետ խոսեց: Պատերազմի օրերին առաջին անգամ հայրիկի հետ խոսել է այդ օրը: Հայրիկս ասել էր՝ որտե՞ղ ես, գամ քո հետևից, բայց Իլ յան իր տեղը չէր ասել: Մեծ եղբորս հետ է խոսել, նա էլ Մատաղիսում էր»: Եվ ընտանիքի ու Իլ յայի կապն ընդհատվել է: Հրադադարից հետո նրանք սկսում են փնտրել որդուն հիվանդանոցներում, բոլոր հնարավոր վայրերում: Վիրավոր տղաներից մեկի հետ են կարողանում խոսել, նա պատմում է Շուշիի գազալցակայանի մոտ տեղի ունեցած պայթյունի մասին: Այդ տղան հավաստիացնում է, որ վերջին անգամ Իլ յային տեսել է նոյեմբերի 7-ին ժամը հինգին: «Որքան կարող եմ պատկերացում կազմել տարբեր պատմություններից, Հադրութի զորամասի տղաների մի մասը, երևի հասկանալով, որ շրջափակման մեջ են, անտառով են փորձել հեռանալ: Իլ յան իր հրամանատարի և մի խումբ տղաների հետ դեպի խաչմերուկ է շարժվել: Հնարավոր բոլոր պատմությունները լսելով, որքան հասկանում ենք, հանդիպել են հայկական համազգեստ հագած և հայերեն խոսող զինծառայողների, որոնք ներկայացել են որպես Հադրութի զորամասի զինծառայողներ: Ենթադրաբար, եղել է ձեռնամարտ, որովհետև Իլյայի կրծքի վրա դանակի հետքեր են եղել, լցակայանի պայթյունի ժամանակ նա նաև ուսից է վիրավորվել: Այդ մերձամարտի ժամանակ տղաները տարբեր կողմեր են ցրվում: Իլյայի զոհվելուց ամիսներ անց հիվանդանոցում գտնվող զինվորներից մեկն է պատմել, որ տեսել է Իլյային, նա վիրավոր է եղել, շապիկով կապել է իր վերքը, չի նստել շտապօգնության մեքենան, որ ավելի ծանր վիրավորում ունեցողներին տեղափոխեն: Ի դեպ, շտապօգնության մեքենաներից առաջինին թշնամին թիրախավորել է, տղաները զոհվել են»: Իլյան անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում՝ գլխի հրազենային վիրավորումից, դիպուկահարի կրակոցից:

Իլյայի մարմինը «գտել» են նոյեմբերի 13-ին Ստեփանակերտի դիահերձարանում։ «Հայրիկը պատմում է՝ մի շապիկ ու բուշլատ էր հագը՝ առանց զրահաբաճկոն ու սաղավարտ: Գրպանում էլ նռնակ է եղել: Կարողացել ենք իրեն համբուրել, հրաժեշտ տալ»:

Ապրելու ուժի մասին: «Պարտավորության զգացումն է ապրեցնում: Իլյայի քույրը լինելը պարտավորեցնող է»:

Հ. Գ. - Իլյա Հակոբյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար», «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ի կողմից՝ «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով, «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա» ՀԿ-ի կողմից՝ «Արցախ» շքանշանով: Հուղարկավորված է Աբովյանի զինվորական պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով հնարավոր վտանգը Խոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է ՄարոկկոԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին