Իսրայելը պլանավորում է Գազայի երկարաժամկետ օկուպացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի իշխանությունները պլան են մշակում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վերջնական պարտության և Գազայի հատվածի «երկարատև օկուպացիայի» համար։ Այս մասին գրել է «Financial Times» (FT) թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Ըստ նրանց՝ գաղափարն առաջ է քաշել Իսրայելի պաշտպանության բանակի նոր շտաբի պետ Էյալ Զամիրը՝ ծայրահեղ աջ հայացքներ ունեցող կառավարության անդամների աջակցությամբ, որոնք պահանջում են ավելի արմատական մարտավարություն մշակել ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում, որը հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո սկսեց վերականգնել վերահսկողությունը անկլավի վրա։
Պաշտոնյաների խոսքով՝ արմատականներին հաղթելու և Գազայի զավթման ծրագիրն իրականացնելու հնարավորությունը ծագել է ԱՄՆ-ում իշխանափոխությունից հետո։ Քանի որ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն «ազատեց Իսրայելին [նախկին նախագահ Ջո] Բայդենի վարչակազմի համառ պահանջներից»՝ հրաժարվել անկլավը գրավելու և տարածքը բռնակցելու հեռանկարից։
Հետևեք մեզ՝ այստեղ