Ինչու՞ են պարեկները Խուդինյանի գլխավորությամբ հավաքվել Մերձավանում
ՎԻԴԵՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացրել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում։ Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։
Ոստիկանության աշխատակիցներից բացի Մերձավանում էր նաև պարեկային ծառայության պետ, գնդապետ Արթուր Խուդինյանը։ Ուշագրավ է, որ նրանք ծառայություն էին իրականացնում այն վայրում, որտեղ փետրվարի 5-ին զինված հարձակում էր տեղի ունեցել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան վրա, ինչի հետևանքով մահացել էր գյուղապետի հորաքրոջ որդին։
Արդյո՞ք սա կապ ունի նախընտրական քարոզարշավի, թե նախորդ ամիս տեղի ունեցած զինված հարձակման հետ. ՆԳՆ–ից NEWS.am–ին հայտնեցին, որ ոստիկանությունն ուղղակի հասարակական կարգի պահպանություն է իրականացրել, որևէ միջադեպ տեղի չի ունեցել։
Հետևեք մեզ՝ այստեղ