Բախվել են «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը. կա 4 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 25-ին, շտապօգնության մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 97 կմ հատվածում՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, բախվել են «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ