Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած սպանության գործով մեկ անձ կալանավորվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մարտի 17-ին տեղի ունեցած սպանության գործով մեկ անձ կալանավորվել է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։
«Մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,–հայտնեցին ՔԿ–ից։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Քանաքեռ-Զեյթունի 136 դպրոցի և բնակելի շենքի բակում վիճաբանությունն ավարտվել էր սպանությամբ։
ՔԿ-ից պաշտոնապես հայտնել էին, որ դանակահարվելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 2 անձ, մեկը մահացել է, մյուսի առողջական վիճակը՝ ծայրահեղ ծանր է:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի՝ սպանության և 166-րդ հոդվածի 2-րդ մասի՝ առողջությանը ծանր վնաս պատճառել հատկանիշներով: ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով սպանության եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զենքի գործադրմամբ խուլիգանության հատկանիշներով: Անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Հետևեք մեզ՝ այստեղ