Սկսելու ենք վերանորոգել ու բարեկարգել Հայրենական մեծ պատերազմում մեր հերոս պապերի ու հայրերի հիշատակը հավերժացնող հուշակոթողները. Մհեր Ավետիսյան
ԲԼՈԳՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Ինչպես խոստացել էի, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով մենք սկսելու ենք վերանորոգել ու բարեկարգել Հայաստանի մեծ ու փոքր բնակավայրերում գտնվող՝ Հայրենական մեծ պատերազմում մեր հերոս պապերի ու հայրերի հիշատակը հավերժացնող հուշակոթողները։ Այսօր արդեն իմ գաղափարակից ընկերների հետ շրջայց սկսեցինք Հայաստանի բնակավայրերով՝ ծանոթանալու, թե ինչ վիճակում են գտնվում հուշահամալիրները, որպեսզի սկսենք մեր պապերի հիշատակը հավերժացնող այդ պատմական կոթողների վերականգնման ու բարեկարգման աշխատանքները։
Դե՛, ի գործ, քանզի մենք իսկապես կարևոր ու դաստիարակչական աշխատանք ենք սկսում. նոր սերնդին, մեր երեխաներին պետք է ցույց տալ, որ նրանց նախնիները ունեցել են փառավոր անցյալ, հիշեցնել, որ մեր պապերը Բեռլինում «քոչարի» են պարել՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի արդյունքում։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



