Առեղծվածային դեպք, «Nissan»-ում մաhացած է հայտնաբերվել 32-ամյա տղամարդ․ Shamshyan
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 24-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի ոստիկանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից դեպի Գոմաձոր թաղամաս տանող հատվածում կայանված ավտոմեքենայում դի կա, գրել է «Շամշյանը»։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. Գոմաձոր գյուղի սկզբնամասում՝ ճանապարհի աջակողմյան հատվածում «Nissan» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գրիգոր Գ․-ի դին։
Տեղում աշխատել է նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ