Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր». Կարեն Մնացականյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բնավորությամբ հանգիստ երեխա էր Կարենս: Շատ գրագետ էր: Մինչև դպրոց գնալն այնքան լավ մաթեմատիկա գիտեր: Խանութ էր գնում, առևտուր անում, մինչև վաճառողը հաշվում էր, Կարենս մտքում գումարում-հանումն անում էր: Ինձ ասում էին՝ Կարո՛, Կարենդ պետք է գիտնական դառնա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարենի հայրիկը՝ պարոն Կարապետը:

Կարենը ծնունդով Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից է: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, զուգահեռ նաև Գյումրիում բռնցքամարտի է հաճախել, ԴՕՍԱԱՖ-ում էլ մեքենա վարել սովորել: Հայրիկն ասում է՝ որդին լավ առաջադիմություն ուներ, մաթեմատիկան իր համար յուրահատուկ կարևորություն ունեցող առարկա էր: Իններորդ դասարանն ավարտելուց հետո նա սովորել է Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարանում, որն ավարտել է ոսկերիչի որակավորմամբ: Հայրիկի խոսքով, բանակից զորացրվելուց հետո Կարենը մտադիր էր ոսկերչությամբ զբաղվել:

2020 թ. հուլիսի 22-ին Կարենը զորակոչվել է ՀՀ զինված ուժեր և ծառայության է անցել ՊՆ թիվ N զորամասում՝ նշանակվելով 2-րդ ռեակտիվ հրետանային դիվիզիոնի կառավարման դասակի վարորդ-ռադիոհեռախոսավարի պաշտոնին: Կարենը ծառայել է Դիլիջանում: Հայրիկն ասում է՝ որդին ճարպիկ էր, ռիսկով, շատ նորմալ ծառայում էր: Սիրված էր, հարգանք էր վայելում թե՛ հրամանատարների, թե՛ համածառայակիցների կողմից: Նրա մարտական ուղին փաստում է. «Ծառայության ընթացքում Կարենն իրեն դրսևորել է որպես բարեխիղճ, կարգապահ, պատրաստակամ, կամային բարձր որակներով օժտված հայրենասեր զինծառայող»:

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը: «Այդ օրն իր հետ խոսել ենք, ես զանգահարեցի, Կարենս ասաց, որ մի քիչ խառն է, հետո կզանգի. «Պատերազմ է»: Զարմացա, մի պահ մտածում էի, որ երևի սահմանային բախումներ են, կհանդարտվի: Բայց հենց առաջին օրը տղաներին տագնապով բարձրացրել էին Տավուշի դիրքերը: Ղարաբաղում կռիվը շարունակվում էր, իրենց մոտ ամեն ինչ հանդարտ էր: Հրաման ստացան, որ պետք է մեկնեն Արցախ, իրենք հրետանի ունեին, մեկնեցին ռազմադաշտ»:

Հոկտեմբերի 7-ի լուսաբացին Կարենն ու զինակից ընկերներն ընդգրկվում են Արցախի հարավային հատվածի՝ Ջրականի պաշտպանությունում: «Քարվաճառով են գնացել, կրակոցներ էին եղել, չէին կարողացել այդ կողմից մուտք գործել: Հետ էին դարձել ու Գորիսի կողմից հասել Արցախ: Երբ զրուցում էինք, ու իրեն հարցրեցի, թե որտեղ է, նա պահպանեց զինվորին բնորոշ զգոնությունն ու գաղտնապահությունը և ինձ բառացի չասաց, թե որտեղ է: Նշեց՝ Ռազոյի տեղում եմ: Ռազոն եղբորս տղան է, Ջրականում է ծառայել»:

Կարենի մարտական ուղին փաստում է. «2020 թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական սանձազերծած պատերազմի ընթացքում շարքային Մնացականյանը զորամասի կազմի մեջ ընդգրկված է եղել արցախյան հարավային հատվածի պաշտպանությունում, մասնավորապես՝ դիվիզիոնի կառավարման դասակի կազմով զբաղեցրել են դիվիզիոնի հրամանատարական դիտակետը, կատարել դիտարկում, վարել հրետանային հետախուզություն, սպասարկել և կատարել հրետանու կրակի կրակաճշտում։ Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերելով սառնասրտություն և մասնագիտական բարձր վարպետություն՝ Մնացականյանը հաջողությամբ իրականացրել է դիտակետի անձնակազմի տեղափոխումը հետախուզության վարման շրջաններ, անձամբ կատարել է հրետանային հետախուզություն և ունեցել կարևորագույն մասնակցություն գնդի կրակի կառավարման գործում: Դիտակետի անձնակազմը, որի կազմում էր նաև Կարենը, գրագետ ու ճշգրիտ դիտարկումներով և հաշվարկներով «Գռադ» դիվիզիոնին տվել է հակառակորդի կոորդինատները և հակառակորդի կուտակման վայրերը, այնուհետև ռեակտիվ հրետանային դիվիզիոնը ոչնչացրել է թշնամու զրահատեխնիկան և կենդանի ուժը»։

Հայրիկը հավաստում է՝ որդին առաջնագծում է եղել: «Ասում են՝ տղաների ուղղությամբ տանկեր էլ են եկել, սնարյադներ են պայթել, ՍՈւ-երն էլ են հարվածել, հետախուզությունն էլ է աշխատել: Բայց տղաներին ոչինչ չի եղել: Հրամանատարն ասաց ինձ՝ ԱԹՍ-ն ուղիղ իրենց թաքստոցին հարվածեց»: Կարենն ու զինակից ընկերներն անմահացել են Ջրականում հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից:

Պատերազմի օրերին հայր ու որդի կարողացել են զրուցել: «Երկու բառ էինք փոխանակում՝ պապա՛ ջան, լավ եմ: Կրակոցների ձայներ լսել եմ, բայց միայն այդքանը: Երբ զանգահարում էի, ու անհասանելի էր լինում, իրեն ասում էի՝ երբ ազատ լինես, ուղղակի զանգի ու ասա, որ ամեն ինչ կարգին է, զանգի, որ ձայնդ լսենք: Իսկ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 12-ին: Այդ օրն ընկերուհուց հարցրեց, նրա հետ չէր խոսել պատերազմի օրերին, ես էլ իրեն հանգստացրեցի, որ մայրիկը զրուցում է նրա հետ, ամեն ինչ կարգին է: Դրանից հետո Կարենիս ձայնն էլ չեմ լսել»:

Հոկտեմբերի 15-ի գիշերը Կարենը «տուն է վերադարձել»: Հրամանատարը հայրիկին ասել է՝ չէի կարող Կարենին այնտեղ թողնել, կյանքիս գնով եմ իրեն բերել: Կարենն ու ընկերներն անձնազոհաբար կռվել են, չեն նահանջել, չեն թաքնվել. ավաղ, կռիվն իրենց կյանքն է արժեցել:

«Կարենս ասում էր՝ ախպերներս զոհվում են, ես ո՞նց կարող եմ այստեղ չլինել: Ես այդ բառերից քարանում էի, չգիտեի՝ ինչ խորհուրդ տամ իրեն: Երեք ամսվա ծառայող էր, բայց այնքան մարտական էր տրամադրված»:

Կարենը տան չորս երեխաներից ավագն է, երկու եղբայր և քույր ունի: «Կարենս իմ համար որդի էր, եղբայր ու ընկեր: Երիտասարդ էի, երբ ընտանիք կազմեցինք, Կարենս ծնվեց, կարծես միասին մեծացանք: Ու հիմա շատ բարդ է առանց Կարենիս, չեմ հաշտվում այս իրականության հետ: Չեմ ուզում հերոսի հայր լինել, ուզում եմ Կարենս կողքիս լինի»:

Հ. Գ. - Կարեն Մնացականյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից, այդ թվում՝ պատվոգրերով: Կարենի զորամասում տեղադրվել է նրա և 21 հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթող: Հուղարկավորված է Հայրենյաց գյուղի մոտ գտնվող պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին