Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՐՏԻ)․ Արտոնագրվել է «անվերջանալի ռելսերով վագոնը»․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Թատրոնի միջազգային օր, Անգոլա՝ Հաղթանակի օր, Բելգիա՝ Ֆրանսախոսների օր, Բիրմա՝ Բանակի օր, Ռուսաստան՝ Ներքին զորքերի օր, Ճապոնիա՝ Սակուրայի ծաղկման օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1891 - վախճանվել է դերասան Պետրոս Մաղաքյանը։

1920- «Նեմեսիս» գործողության շրջանակներում հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարել է Վահե Իհսանին (Եսայան), քանի որ ժամանակին նա թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի այն հայ մտավորականների ցուցակը, ովքեր սպանվել են 1915 թվականին։

1921- բոլշևիկները սկսել են հակահարձակումը ապստամբ Երևանի վրա։

1926 - ծնվել է կինոդերասան Գեորգի Սահակյանը՝ Իոսիֆ Ստալինի նմանակը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կուբայի հետ։

1993- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական ուժերն սկսել են հարձակումը Քելբաջարի շրջանի վրա, որը ավարտվել է շրջանի ամբողջական գրավումով։

2004-Գյումրիում «Արդարություն» խմբակցության պատգամավորների հանդիպման ընթացքում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին հետևել է ընդդիմադիրների 9 աջակիցների ձերբակալությունը։

2011-Թուրքական դատարանը մեղավոր է ճանաչել գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին՝ հայերի վերաբերյալ արած հայտարարությունների համար, որոնք որակվել են որպես «վիրավորական թուրք ազգի համար», և պարտավորեցրել է վճարել 6 հազար լիրայի (մոտ 4 հազար դոլար) փոխհատուցում։

2013- Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է Հայաստանի ժողովրդական գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի երկաթե քանդակների ցուցահանդեսը:

2019-Երևանի Հյուսիսային պողոտայի հրապարակը անվանվել է Եվրոպայի հրապարակ:

ԱՇԽԱՐՀ

1111 -Վլադիմիր Մոնոմախի ղեկավարած ռուսական զորքերը գլխովին ջախջախել են լեհերին Սոլնցե գետի մոտ։

1513 -իսպանացի հետազոտող Խուան Պոնսե դե Լեոնը հայտնագործել է Ֆլորիդան։

1615 -վախճանվել է Ֆրանսիայի թագուհի Մարգարիտա դե Վալուան, որը պատմության մեջ է մտել Մարգո թագուհի անվանումով։

1625- Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավոր է հռչակվել Կառլոս 1-ինը։

1770 –վախճանվել է իտալացի նկարիչ Ջովաննի Բատիստա Տիեպոլոն։

1841 -Նյու Յորքում փորձարկվել է շոգիով աշխատող առաջին հրշեջ մեքենան։

1845- ծնվել է գերմանացի նշանավոր ֆիզիկոս, ռենտգենյան ճառագայթների հայտնագործող, ֆիզիկայի բնագավառում առաջին Նոբել յան մրցանակ ստացած Վիլհելմ Ռենտգենը։

1854- սկսվել է Ղրիմի պատերազմը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ են հայտարարել Ռուսական Կայսրությանը։

1854 -ԱՄՆ-ում Աբրահամ Հեսսերը արտոնագրել է կերոսինը։

1860 -Նյու Յորքի բնակիչ Բիրնը արտոնագրել է խցանահանը։

1878 -ռուս գյուղացի Բլինովը արտոնագրման է ներկայացրել իր ստեղծած «անվերջանալի ռելսերով վագոնը» (աշխարհում առաջին թրթուրավոր տրակտորը)։

1886 –ծնվել է ռուս խորհրդային քաղաքական գործիչ Սերգեյ Կիրովը։

1893 -իր աշխատանքն է սկսել աշխարհում առաջին հեռախոսային ընկերությունը՝ «Ալեքսանդր Բելլը»։

1927 - ծնվել է ռուսաստանցի թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը։

1928 - Հոլանդիայում առաջին անգամ թողարկվել է ֆուտբոլային թեմայով փոստային նամականիշ։

1945 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արգենտինան պատերազմ է հայտարարել Գերմանիային և Ճապոնիային, սակայն այդպես էլ չի մասնակցել պատերազմին։

1945 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի Քենտ կոմսությունում ընկել է վերջին գերմանական բալիստիկ ՖԱՈւ-2 հրթիռը։

1964-Կիպրոսում հույն և թուրք համայնքների միջև բախումները կանխելու նպատակով տեղաբաշխվել են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր։

1968 - Վլադիմիրի մարզում ավիավթարից զոհվել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը։

1977- Կանարյան կղզիներում տեղի է ունեցել պատմության ամենամեծ ավիավթարը, երկու Boeing 747 ինքնաթիռների բախման հետևանքով զոհվել է 583 մարդ։

1990- Լոնդոնի Բեյքեր սթրիթ 221-ում բացվել է Շերլոք Հոլմսի թանգարանը։

1999 -ՆԱՏՕ-ի զորքերի՝ Հարավսլավիայի դեմ իրականացված պատերազմի ընթացքում հարավսլավական ՀՕՊ-ը վայր է գցել ամերիկյան F-117 կործանիչ. դա «սթելս» տեխնոլոգիայով ստեղծված ինքնաթիռի առաջին մարտական կորուստն է պատմության մեջ։

2006 - վախճանվել է լեհ գրող Ստանիսլավ Լեմը։

2009 - Պակիստանում ինքնասպան ահաբեկչի պայթյունի զոհ է դարձել 48 մարդ։

2011 - Ռուսաստանը վերջին անգամ անցել է ամառային ժամանակի։

2023 - Մեքսիկայի ու ԱՄՆ–ի սահմանին գտնվող Սյուդադ–Խուարասե էմիգրացիոն կենտրոնում բռնկվել է հրդեհ, որի հետևանքով զոհվել է 38 և լուրջ վնասվածքներ է ստացել ավելի քան 31 մարդ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան Աբրահամյան