Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բեռլինում պաշտոնապես ներկայացվել Է «Բեռլինալե-2016» կինոփառատոնի ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բեռլինալե կինոփառատոնի կազմկոմիտեն պաշտոնապես ներկայացրել Է դրա ծրագիրը, այն տարի տեղի Է ուենալու փետրվարի 11-ից մինչեւ 21-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս տարի փառատոնը կբացի Ջոել եւ Իթան Քոեն եղբայրների «Կեցցե Կեսարը» կինոնկարը: Ընդամենը մրցութային ծրագրում 23 ֆիլմ Է: Մրցանակների՝ ոսկե եւ արծաթե արջերի, համար կպայքարեն 18 կինոնկարներ, մնացածներն արտամրցութային են, այդ թվում՝ Քոենների ֆիլմը: 23 ֆիլմերից 19-ը համաշխարհային պրեմիերաներ են:

Միջազգային ժյուրին կգլխավորի դերասանուհի Մերիլ Սթրիփը: Ժյուրիի անդամներն են դարձել գերմանացի դերասան Լարս Էյդինգերը, կինոքննադատ Նիք Ջեյմսը, լուսանկարիչ Բրիջիտ Լակոմբը, բրիտանացի դերասան Քլայվ Օուենը, դերասանուհի Ալբա Ռորվահերը՝ Իտալիայից եւ լեհ ռեժիսոր Մալգոժատա Շումովսկան: 

Այս տարի փառատոնի մրցութային ծրագրում տեղ գտած ֆիլմերի թվում են «24 շաբաթ» (ռեժիսոր՝ Աննե Զորա Բերրաշեդ, Գերմանիա), «Հանդիպական հոսանք» (Յան Չաո, Չինաստան), «Նորություններ Մարս մոլորակից» (Դոմինիկ Մոլ, Ֆրանսիա/Բելգիա), «Սենտ-Ամուր» (Բենուա Դելիպին եւ Գյուստավ Քերվեռն, Ֆրանսիա/Բելգիա), Soy Nero (ռեժիսոր՝ Րաֆի Փիթս, Գերմանիա/Ֆրանսիա) կինոնկարները:   

Մրցութային ծրագրի մյուս ֆիլմերը հայտարարվել Էին ավելի վաղ, դրանց թվում են՝ «Մեկը՝ Բեռլինում» (ռեժիսոր՝ Վենսան Պերես, Գերմանիա/Ֆրանսիա/Մեծ Բրիտանիա), «Բորիսը՝ առանց Բեատրիսի» (ռեժիսոր՝ Դենի Կոտե, Կանադա), «Վիշապը ժամանեց» (ռեժիսոր՝ Մանի Հագիգի, Իրան) կինոնկարները եւ ուրիշներ:

Ցուցակում տեղ են գտել նաեւ «Կրակ՝ ծովում» (ռեժիսոր՝ Ջանֆրանկո Ռոզի, Իտալիա/Ֆրանսիա), «Հանճարը» (Մայքլ Գրանդաջ, Մեծ Բրիտանիա/ԱՄՆ), «Տխրալի գաղտնիքի օրորոցայինը» (ռեժիսոր՝ Լավ Դիաս, Ֆիլիպիններ/Սինգապուր), «Կոմունա» (Թոմաս Վինտերբերգ, Դանիա/Շվեդիա/Նիդեռլանդներ), «Երբ դու տասնյոթ տարեկան ես» (ռեժիսոր՝ Անդրե Տեշինե, Ֆրանսիա), «Մահը Սարաեւոյում» (ռեժիսոր՝ Դանիս Տանովիչ, Ֆրանսիա/Բոսնիա եւ Հերցեգովինա) եւ այլ ֆիլմեր:

Բեռլինյան միջազգային կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել Է 1951 թվականի հունիսի 6-ին: Դրա հիմնադիրներն են դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշնակիցները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան: Կաննի եւ Վենետիկի փառատոնների հետ միասին այն ամենախոշորն ու հեղինակավորն Է համարվում կինոյի աշխարհում:

«Բեռլինալե»-ն հիմնականում միտված Է այսպես կոչված հեղինակային կինոյին: Փառատոնի մրցութային ծրագրին մասնակցում են գեղարվեստական լիամետրաժ եւ կարճամետրաժ ֆիլմեր, որոնք նկարահանվել են փառատոնի սկսվելուց առաջ 12 ամսվա ընթացքում եւ չեն ցուցադրվել այլ ստուգատեսներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-

 

Լույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութ