Բրիտանական բանակը զինվում Է արեւամարտկոցներով աշխատող անօդաչուներով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ձեռք կբերի դրոններ, որոնք կարող են երկար ժամանակ թռչել մեծ բարձրություններում, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Zephyrs անօդաչու թռչող ապարատները, որոնք աշխատում են արեւամարտկոցների Էներգիայով, կարող են մի քանի ամիս օդում գտնվել առանց լրացուցիչ լիցքավորման:
Մեծ Բրիտանիայում մշակված անօդաչուները կարող են օդ բարձրացնել թեթեւ սարքավորանք, օրինակ՝ հսկման եւ կապի համար:
Սպասվում Է, որ նախապես կգնվի երկու դրոն:
Անօդաչու թռչող ապարատի տեխնոլոգիան մշակել եւ ներդրել Է Մեծ Բրիտանիայի QinetiQ ընկերությունը, բայց այնուհետեւ դրա իրավունքը գնել Է Airbus Group ընկերությունը:-
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



