Ահազանգ․ Արմավիրի բանտի 59 խցում զոն նայողը ծեծում է դատապարտյալներին, հավաքագրում՝ գումար
ՎԻԴԵՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արմավիրի քրեակատարողական հիմնարկի 2-րդ մասնաշենքի դատապարտյալի հարազատները դիմել են ArmLur.am-ին՝ ահազանգելով, որ բանտի թիվ 59 խցի «զոն նայողը»՝ քրեական բարձր աստիճան ունեցող դատապարտյալ Գեղամ Բաղդասարյանը ճնշումներ է գործադրում իր հարազատի և այլ դատապարտյալների նկատմամբ։
Ինչպես հայտնեցին ArmLur.am-ին, Բաղդասարյանը դատապարտյալներից հավաքագրում է գումար, ստիպում ղումար խաղալ, չանելու դեպքում՝ վիրավորում, ժամանակ առ ժամանակ հարվածներ հասցնում նրանց։ Ըստ ArmLur.am-ի աղբյուրի՝ այս մասին տեղամասի աշխատակիցները տեղեկացված են, բայց ոչինչ չեն անում։
ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ Քրեակատարողական ծառայության լրատվականի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց.
«Ստացված հաղորդագրության իսկությունը ստուգելու համար Քրեակատարողական ծառայության կողմից արդեն իսկ իրականացվել են համապատասխան միջոցառումներ, որոնք դեռ շարունակվում են»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան
Հետևեք մեզ՝ այստեղ