Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում այրվել է բեռնատար ավտոմեքենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 28-ին, ժամը 13:46-ին ահազանգ է ստացել, որ Արծվաբերդ գյուղում այրվում է ավտոմեքենա:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետի մեկական մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի հանդամասերից մեկում այրվում է ZIL մակնիշի բեռնատար ավտոմեքենա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 14:45-ին: Այրվել են բեռնատարը և խոտածածկույթ (մոտ 1000 քմ):
Հետևեք մեզ՝ այստեղ