ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Արմավիրի և Շիրակի մարզերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն՝ ապահովելու ընտրացուցակների ճշգրտումը, լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար տեղեկանքների տրամադրումը և ընտրությունների պատշաճ անցկացման հետ կապված այլ հարցերի լուծումները։
Մարտի 30-ին՝ ժամը 08։00-20։00,
- Շիրակի մարզ, Գյումրի համայնք՝ Վարդանանցի հրապարակ,
- Արմավիրի մարզ, Փարաքար համայնք՝ Փարաքարի համայնքապետարանի հարևանությամբ։
Մարտի 30-ին` ժամը 08։00-20։00-ն աշխատելու են նաև ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության
- Գյումրի 1 (հասցե՝ Շիրակացի 17),
- Գյումրի 2 (հասցե՝ Ղորղարյան 91/1),
- Գյումրի 3 (հասցե՝ Կայարանամերձ հրապարակ),
- Վաղարշապատի (հասցե՝ Կամոյի փողոց, 15 շենք) ստորաբաժանումները։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



