Դանակահարություն` Չարենցավանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
MediaHub-ի տեղեկություններով` այսօր ժամը 19-ի սահմաններում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել Չարենցավանի «Գինաց» ռեստորանի մոտ: Վիճաբանության ընթացքում տեղի է ունեցել դանակահարություն:
Դրա հետևանքով երեք հոգի դանակահարված տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով` վիրավորներից մեկի վիճակը ծանր է, նա գտնվում է անգիտակից վիճակում:
Տեղեկացանք, որ ոստիկանությունում ստացվել է ահազանգ դեպքի մասին, և հիմա զբաղվում են վիճաբանության մասնակիցների ինքնությունն ու դեպքի հանգամանքները պարզելով:
Նշենք, որ վերջին շրջանում Չարենցավանում հաճախակի են տարբեր խմբերի միջև վիճաբանություններ ու ծեծկռտուք տեղի ունենում, և չի բացառվում` այս դեպքն էլ նախորդների շարունակությունը լինի:
Հետևեք մեզ՝ այստեղ