Իտալացի կարաբինավորները 13 վտանգավոր մաֆիոզների են ձերբակալել Սիցիլիայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻտալացի կարաբինավորների ստորաբաժանումները փետրվարի 3-ի առավոտյան Սիցիլիայի Մեսինա նահանգում լայնածավալ գործողություն են իրականացրել մաֆիայի դեմ պայքարում, որի ընթացքում ձերբակալվել են 13 վտանգավոր հանցագործներ, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Ըստ տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության՝ խոսքը գանգստերների մասին Է, ովքեր 17 սպանություն են կատարել 1993-ից մինչեւ 2012 թվականն ընկած ժամանակաշրջանում: Այդ հանցագործությունների թվում Էր 1993 թվականի հունվարին սիցիլիացի հայտնի լրագրող Ջուզեպե Ալֆանոյի ռեզոնանսային սպանությունը, որն զբաղվում Էր «Կոզա Նոստրա»-ի գործունեության հետաքննությամբ:
Մեսինայի դատախազությունը մաֆիոզ Ջուզեպե Գուլոտիի ձերբակալման օրդեր Է տվել, ով հեռակա կարգով արդեն դատապարտված Էր Ալֆանոյի սպանության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



