Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանի վերջի սկիզբը. զավակները խժռեցին հեղափոխությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Գյումրու ավագանու ընտրությունները դրեցին Նիկոլ Փաշինյանի անփառունակ կառավարման վերջի սկիզբը։ 2018 թ. իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը ձախողեց բոլոր ոլորտները, որևէ իրական ռեֆորմ չիրականացրեց, աղավաղեց դատական և իրավապահ համակարգերը, թուլացրեց պետության մարտունակությունը, պարտություն կրեց արցախյան պատերազմում, կորցրեց Արցախը, այժմ էլ ամեն գնով փորձում է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։

Այս ողջ ընթացքում գործող իշխանությունները մեղքի սլաքներն ուղղում էին նախկինների դեմ՝ վերջիններիս մեղադրելով իրենց իսկ ձախողումների մեջ։ «Նախկիններ-ներկաներ» դիսկուրսը, ըստ քպականների, միակն էր, որ դեռ կարողանում էր նրանց պահել թամբի վրա։ Այլևս փաստ է, որ «նախկիններ-ներկաներ» դիսկուրսն էլ ձախողվել է։ Գյումրիում, որքան էլ զարմանալի լինի, ընտրողների մի զգալի մասը նախընրեց քվեն տալ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով ոչ միայն «նախկին» է, այլև նույնիսկ նախկինների օրոք չէր փայլում իր բարի համբավով։ Փաստացի, գյումրեցին պատրաստ է քվե տալ ամենավատ նախկինին, քան Նիկոլ Փաշինյանին։

ՔՊ-ին այսօր դաժանաբար քննադատում են նույիսկ նրա արբանյակ կուսակցությունները՝ «հեղափոխության» արժեքները ոտնահարելու, անգործության հետևանքով 2018 թ. ժողովրդական ոգևորությունը պարպելու, հանրության ակնկալիքները չիրագործելու մեջ, և արդարացիորեն են անում դա։ Գործող վարչախումբը, օգտագործելով հանրության ոգևորության ալիքը, ուներ հնարավորություն իրական բարեփոխումներ անելու, փոխարենն ընտրեց «հեղափոխության արժեքները» սեփական բարգավաճմանն ու հարստացմանը ծառայեցնելու տարբերակը։

Ուղիղ 7 տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանը Գյումրիից սկսեց իր քայլարշավը։ Յոթ տարի անց կարելի է արձանագրել, որ այդ մեռելածին «հեղափոխությունը» ձախողվել է, իսկ Գյումրին՝ երեք մատի կոմբինացիա է ցույց տվել Փաշինյանին։

Մանե Գևորգյան

Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ