Փարպի գյուղի 51-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է 109 գրամ մարիխուանա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշտարակի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Փարպի գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տանն ու կից շինություններում ապօրինի պահում է թմրանյութ:
Մարտի 25-ի առավոտյան նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ ընդունել է, որ երկար տարիներ օգտագործում է թմրանյութ, նաև տանն ու կից շինություններում ունի պահած մարիխուանա:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նույն օրը կատարված զննությամբ նկուղում և տանը հայտնաբերվել է 109 գրամ մարիխուանայի նմանվող զանգված: Հաջորդ օրը կատարված խուզարկությամբ էլ հայտնաբերվել են մոտ 9 գրամ կանեփանման զանգված, նույն զանգվածով լցված կաթուցիչ և ավելի քան 22 գրամ կանեփի սերմ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



