Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարչական ռեսուրսն էլ հանես, տակը բան չի մնա. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 30-ին Փարաքար խոշորացված համայնքում (9 բնակավայր) և Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ (ավագանու) ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն, մեծ հաշվով, պարտվեց: Սակայն տեղի ունեցածի քաղաքական հնարավոր հետևանքներին ու նշանակությանն անդրադառնալուց առաջ, կարծում ենք, չի խանգարի, անգամ օգտակար կլինի մի փոքր «թվաբանությամբ» զբաղվել:

Նախ՝ ընտրողների մասնակցության մասին. Փարաքարում ընտրություններին մասնակցել է 11526 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների մոտ 55 %-ը, իսկ Գյումրիում՝ 47452 ընտրող կամ՝ մոտ 43 %-ը: Սրանք, Հայաստանի չափանիշներով ու վերջին համեմատաբար խոշոր ընտրությունների արդյունքները նկատի առնելով, բավականին բարձր ցուցանիշներ են: Բավական է ասել, որ կոնկրետ Գյումրիում քվեարկության մասնակիցների ցուցանիշը, 2021 թ. ՏԻՄ ընտրության համեմատ, գրեթե կրկնապատկվել է (2021 թ.՝ 26417 ընտրող, 2025 թ.՝ 47457): Սա կարող է վկայել քաղաքացիների ավելի մեծ հետաքրքրվածության կամ ինչ-որ բան փոխելու հնարավորության հետ կապված որոշակի վստահության աճի մասին:

Նախնական արդյունքների մասով. Փարաքար խոշորացված համայնքում մրցում էր 4 ուժ, որոնցից ՔՊ-ն ստացել է ձայների 31,8 տոկոսը, իսկ «Միասնություն» դաշինքը, որի համայնքապետի թեկնածուն «Ապրելու երկիր» կուսակցությունից Վոլոդյա Գրիգորյանն է, 56,4 տոկոսը: Գյումրիում, ինչպես հայտնի է, ընտրապայքարի մեջ էր մտել 9 ուժ, որոնցից անցողիկ շեմը հաղթահարել ու ավագանու կազմ են անցել ՔՊ-ն, ի դեմս Սարիկ Մինասյանի (36 տոկոս), Հայկոմկուսով ներկայացված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը (21,9 տոկոս), «Մեր քաղաքը»՝ Մարտուն Գրիգորյան (14,8 տոկոս), «Իմ հզոր համայնքը»՝ Ռուբեն Մխիթարյան (7,8 տոկոս) և «Մայր Հայաստանը»՝ Կարեն Սիմոնյան (6,16 տոկոս):

Չնայած արդեն իսկ կան որոշակի նախնական հայտարարություններ, անկախ նրանից, թե վերջնական ինչ դասավորություն կունենան քաղաքապետի ընտրության արդյունքներն արդեն ավագանու առաջին նիստում, այս պահին հնարավոր է որոշակի ամփոփումներ կատարել: Եվ ուրեմն, ի՞նչ են հուշում այս, ինչպես ասվում է, «նախնական արդյունքները»:

Առաջին. Փարաքարում Փաշինյանի ՔՊ-ն հստակ պարտություն է կրել, չնայած վերջինիս՝ երեք տարվա բոլոր ջանքերին իշխանազավթում իրականացնել այս համայնքում:

Երկրորդ. ՔՊ-ն Գյումրիում թեպետև ստացել է ավելի շատ քվե, քան մյուս մրցակիցները՝ առանձին-առանձին, սակայն դա բավարար չէ, որպեսզի Փաշինյանի կուսակցությունը վերցնի քաղաքային իշխանությունը, մանավանդ որ ավագանի անցնող գրեթե բոլոր ուժերն ընտրություններից առաջ (նաև երեկ) հայտարարել են ՔՊ-ի հետ կոալիցիա չկազմելու, առավել ևս՝ ՔՊ-ին իշխանազրկելու և այդ նպատակով ավելի շատ ձայներ ստացած ընդդիմադիր թեկնածուին աջակցելու կամ առնվազն ՔՊ-ի թեկնածուին քվե չտալու մասին:

Երրորդ. Հատկանշական է, որ ինչպես Փարաքարում, այնպես էլ Գյումրիում ՔՊ-ի ստացած քվեների ցուցանիշները բավականին մոտ են միմյանց՝ 32 տոկոս և 36 տոկոս: Այ, սա արդեն իսկապես արժե մի փոքր հանգամանորեն վերլուծել: Պետք է նկատել, որ ՏԻՄ ընտրությունները, որքան էլ համամասնական ընտրակարգով են անցկացվում, մեր երկրում դրանք, ըստ էության, մեծամասնական տրամաբանության մեջ են: Մարդիկ մեծամասամբ կոնկրետ թեկնածուի են նկատի ունենում՝ ընտրություն կատարելիս: Այսինքն, միշտ պետք է աչքի առջև ունենալ կոնկրետ առաջին համարների «անհատական քվեների» գործոնը: Սրան գումարենք վարչական ռեսուրսը, և վիճակն առավել հստակ կդառնա: Այսինքն, եթե Փարաքարում ու Գյումրիում ՔՊ-ի «ստացած» 32 և 36 տոկոս ձայներից մի կողմ դնենք անհատապես թեկնածուների ունեցած քվեները, մի կողմ դնենք «վարչական ռեսուրս» ասվածի ազդեցությունը, որ գնահատվում է 15-20 տոկոս, ապա տակը կմա 7-10 տոկոս իրական «վարկանիշ»: Ավելին, երբ ՔՊ-ն կորցնի իշխանությունը (իսկ դա անխուսափելիորեն լինելու է) և շարունակի մասնակցել երկրի քաղաքական կյանքին, ապա, շատ փորձագետների համոզմամբ, նույնիսկ այդ 7-10 տոկոսի մասին կարող է միայն երազել: Հիշենք, որ 2016 թվականին նույն Գյումրու ավագանու ընտրություններում ՔՊ-ն ստացել է... 638 ձայն, այսինքն՝ մոտ 1,4 տոկոս:

Ի դեպ, ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ ակնհայտորեն պարտություն են կրել, որոշեց «մեջքը գետնով չտալ» և... շնորհավորեց ընտրություններին մասնակցած ու հաջողություն գրանցած ուժերին, ապա փորձեց դա վերագրել իր իշխանությանը, թե ընտրությունները եղել են ազատ, արդար, «քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է» ու էլի նման բաներ: Սա, ի դեպ, սպասելի էր, և առաջիկա օրերին այս թեման ավելի թափով են քպականները շահարկելու:

Այս առումով ասելիք շատ կա, բայց անդրադառնանք միայն մի քանիսին: Նախ՝ «արդար ընտրությունից» ու նման բաներից խոսում է ղեկավարը մի իշխանության, որ այս օրերին ուղղակիորեն չարաշահեց վարչական ռեսուրսը, ռեպրեսիվ մարմինների միջոցով ընդդիմադիր թեկնածուների դեմ բռնաճնշումների դիմեց (ձերբակալումներ, շտաբների խուզարկություններ, ընտրարշավի բնականոն ընթացքի խափանումներ), ընդդիմադիր թեկնածուների դեմ, կարելի է ասել, «արդյունաբերական մասշտաբներով» հակաքարոզչություն ծավալեց և այլն, և այլն: Անգամ քվեարկության օրը փաշինյանական իշխանությունները ձերբակալեցին ընդդիմադիր թեկնածուներից մեկի կողմնակից 70-80 տարեկան տատիկների ու... նրանց «բերման ենթարկեցին» Երևան: Սա այնքան դիպուկ է բնորոշում փաշինյանական ռեժիմի բուն էությունը, որ նույնիսկ մեկնաբանել չարժե: Ցանկը երկար է, դիտորդներն էլ բազմաթիվ խնդիրներ են արձանագրել ու բարձրաձայնել, կլինեն ամփոփ հաշվետվություններ, այնպես որ չծանրաբեռնենք ասելիքը: Պարզապես պետք է փաստել, որ, այդ ամենով հանդերձ, արդյունքը ՔՊ-ի օգտին չեղավ, ինչը հաստատում է փաշինյանական կուսակցության իրական վարկանիշի վերաբերյալ մեր վերոնշյալ դիտարկումը:

Եվ վերջինը. նախքան ընտրությունները շատ էր խոսվում այն մասին, որ դրանք երկրում իշխանափոխության գործընթաց սկսելու խթան կամ մեկնակետ կարող են լինել: Դե ինչ, ժողովուրդն իր խոսքը քվեարկությամբ ասաց, և այդ խոսքը ՔՊ-ի ու Փաշինյանի օգտին չէ: Գնդակն, ըստ այդմ, ընդդիմության դաշտում է և, ֆուտբոլային եզրաբանությամբ ասված, սպասում է խելացի մոտեցման ու գրագետ հարվածի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա Տոնոյան