Ի՞նչ կարծիք ունեն գյումրեցիները ընտրությունների արդյունքների մասին
ՎԻԴԵՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գյումրիում նախօրեին տեղի ունեցած համայնքապետի ընտրություններից հետո NEWS.am-ն այսօր հարցախույզ է անցկացրել՝ պարզելու, թե ինչ կարծիք ունեն գյումրեցիները ընտրությունների արդյունքների մասին:
Նշենք, որ Գյումրիում նախնական արդյունքներով ավագանի են անցնում 5 ուժեր: ՔՊ-ն կստանա 14 մանդատ, Վարդան Ղուկասյանը՝ 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը՝ 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը՝ 3 մանդատ եւ «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ:
Սա նշանակում է, որ առանց Մարտուն Գրիգորյանի երեք ընդդիմադիր ուժերով հնարավոր չի լինելու իշխանության ձեւավորել:
Ռուբեն Մխիթարյանը եւ Կարեն Սիմոնյանն արդեն հայտարարել են, որ առանց որեւէ պայմանի իրենք կաջակցեն ընդդիմադիր ուերից ամենաշատը ձայն ստացած Վարդան Ղուկասյանին, սակայն դա բավարար չէ, անհրաժեշտ է, որ Մարտուն Գրիգորյանը եւս աջակցի: Գրիգորյանը, սակայն, մինչեւ այս պահը միայն հայտարարել է, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու՝ առանց հստակեցնելու արդյոք աջակցում է Ղուկասյանի թեկնածությանը, թե ոչ:
Հետևեք մեզ՝ այստեղ