Ծիրանենիները ծաղկել են Արարատյան դաշտում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն՝ մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ։
Այսպես՝ շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները, դաշտերում և այգիներում կատարվել է բների փխրեցում, սպիտակեցում։ Արարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկում։
Հովտային շրջաններում աշնանացան ցորենը գտնվել է ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման փուլում, դիտվել է առվույտի ցողունի աճ, իսկ նախալեռնային շրջաններում աշնանացանը գտնվել է թփակալման և ցողունակալման փուլերում։
Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ գտնվել է ձմեռային հանգստի շրջանում: Աշնանացանի թփակալման հանգույցում (հողի 3սմ) վտանգավոր ջերմաստիճաններ չեն գրանցվել: Առանձին լեռնային շրջաններում հողը սառած էր 15-21սմ խորությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ