Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իռլանդական մառախուղը՝ մեղրով ու վիսկիով. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իռլանդական Irish Mist (իռլանդական մառախուղ) լիկյորը շատ հին խմիչք է: Դրա նախատիպը հորինվել է դեռ 5-րդ դարում։ Այն ժամանակ միայն հարուստ կլանները կարող էին իրենց թույլ տալ այդ ըմպելիքը, որը հիմնված էր հեթրի՝ ծաղկի մեղրի, ածիկի, տարբեր խոտաբույսերի և ալկոհոլի վրա։

17-րդ դարի վերջին, երբ իռլանդական ազնվականությունը արագորեն տեղափոխվում էր Եվրոպա, բաղադրատոմսը կորել է և միայն պատահականորեն վերականգնվել 20-րդ դարում։ Ինչպես հայտնի է «պաշտոնական» լեգենդից, դա հնարավոր է դարձել մի ճանապարհորդի շնորհիվ, որն իր հետ ունեցել է մի հին փաստաթուղթ։ Իռլանդիայում գտնվելու ժամանակ նա այդ փաստաթուղթը տվել է Ուիլյամս ընտանիքին, որը 19-րդ դարի կեսերից կենտրոնական Իռլանդիայում վիսկի էր արտադրում։ Այդ ձեռագիրն ուսումնասիրելու համար փորձագետներին տալով՝ Ուիլյամսները պարզել են, որ դա ոչ այլ ինչ է, քան հենց այդ «հեթրի գինու» բաղադրատոմսը, որի մասին տեղեկություններ էին մնացել միայն իռլանդական լեգենդներում: 1947 թվականին ընկերության մասնագետները վերականգնել են ըմպելիքի արտադրության տեխնոլոգիան և հիմնել դրա արդյունաբերական արտադրությունը՝ Irish Mist անունով։

Իռլանդական այդ լիկյորն ունի մուգ ոսկեգույն երանգ և 35 % ալկոհոլի պարունակություն: Մեղրի քաղցր համը համակցված է շոկոլադի և տարբեր խոտաբույսերի բույլի հետ։ Բացի այդ, հստակ զգացվում է վիսկիի համն ու բույրը։ Լիկյորը կարելի է օգտագործել սառույցով՝ իր անխառն տեսքով, որպես բազմաթիվ կոկտեյլների մի մաս, կամ ավելացնելով սուրճին: Բացի այդ, լիկյորն օգտագործվում է խոհարարության մեջ՝ նրբագեղ թխվածքների արտադրության համար:

Irish Mist լիկյորի արտադրությունն սկսվում է կուպաժավորմամբ, երբ որոշակի համամասնությամբ խառնում են 4 տարբեր տեսակի վիսկիներ, որից հետո խառնուրդը հետագայում հնեցվում է: Դրանից հետո ստացված վիսկիին մեղր են ավելացնում։ Հարկ է նշել, որ լիկյորի համար նախատեսված մեղրը պատրաստվում է պատվերով և երկու տեսակի մեղրերի խառնուրդ է՝ հեթրի մեղրի և երեքնուկի մեղրի։ Մանրակրկիտ մաքրումից հետո դրանք խառնում են և ավելացնում վիսկիին։ Արտադրության վերջնական փուլում լիկյորի մեջ ավելացվում են իռլանդական տարբեր խոտաբույսերի մզվածքներ:

Ստացված լիկյորը լցվում է բրենդավորված շշերի մեջ, որոնք ոճավորված են որպես ուոտֆորդյան հաղճապակյա գրաֆիններ: Պիտակի վրա պատկերված է Tara բրոշի պատկերը, որն այն անգին գանձերից մեկն է, և որը մեզ է հասել միջնադարյան Իռլանդիայում բնակվող հնագույն կլաններից:

Ներկայում այդ լիկյորի բիզնեսն այլևս Ուիլյամս ընտանիքի սեփականությունը չէ։ Դեռ 1985 թվականին է այն գնել Cantrell Cochrane Group կորպորացիան, որը, բարեբախտաբար, անփոփոխ է թողել լիկյորի բաղադրատոմսը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ Կարապետյան