Գերմանիան այս տարի փախստականների օգնությունը կավելացնի մինչեւ 1,5 մլրդ եվրո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կառավարությունը մտադիր Է ՄԱԿ-ի փախստականների գործերի գործակալությանը մուծումներն ավելացնել 500 մլն եվրոյով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 3-ին հաղորդել Է Rheinische Post թերթը՝ վկայակոչելով կառավարական շրջանների մի աղբյուրի:
Այսպիսով՝ 2016 թվականին Գերմանիայի անդամավճարը կկազմի 1,5 մլրդ եվրո:
Կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում Է հավելյալ ներդրման մասին հայտարարել Supporting Syria and the Region դոնորական խորհրդաժողովի ընթացքում, որը փետրվարի 4-ին կայանալու Է Լոնդոնում:
Ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել Է, որ 2015 թվականին երկիրն ընդունել Է շուրջ 1,1 մլն փախստականների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AFP
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



