Հոլանդիայի ոստիկանությունն արծիվների է վարժեցնում անօդաչուների դեմ պայքարելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիդեռլանդները մտադիր Է գիշատիչ թռչուններ օգտագործել անօդաչու թռչող ապարատների դեմ պայքարելու համար: Ինչպես, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով երկրի իրավապահ մարմիններին, կատարվող փորձարկումներն արդեն շատ լավ արդյունքներ են տալիս, թեեւ վերջնական որոշումը կընդունվի մի քանի ամ հետո:
Որպես հաստատում կարգի պահապանները Համացանցում զետեղել են տեսահոլովակ, որը ցուցադրում Է, թե ինչպես Է արծիվը բռնում քվադրոկոպտերը (ոչ մեծ անօդաչու՝ չորս պտուտակներով) եւ այն տանում անվտանգ վայր: Երկու օրում տեսագրությունը գրեթե կես միլիոն դիտում Է հավաքել:
Ինչպես հայտնել Է Նիդեռլանդների ազային ոստիկանության նորաստեղծությունների դեպարտամենտի ղեկավար Մարկ Վեբեն, «ծրագիրը բացառիկ Է եւ աշխարհում նմանը չունի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



