Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տեղեկատվական պայքարի ժամանակակից բնագծերը. իսկ պաշտոնական մակարդակով ինչ-որ բան արվո՞ւմ է. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկա ժամանակաշրջանում պատերազմական ու թշնամական գործողությունները ոչ միայն դասական ձևով են արտահայտվում, այլև հիբրիդային բնույթ են ստացել, այսինքն՝ դրանք ուղեկցվում են նաև տեղեկատվական պատերազմի բաղադրիչներով։

Եվ եթե ռազմական գործողությունները որոշակի ծավալման սահմանային գոտի կամ տարածք են ընդգրկում, ապա տեղեկատվական հակամարտության դաշտը շատ ավելի լայն է ու ընդարձակ։ Երբեմն նույնիսկ անսահմանափակ: Տեղեկատվական պայքարի հարթակ կարող են լինել ոչ միայն լրատվամիջոցները, այլև սոցիալական մեդիան ու թվային տիրույթն ընդհանուր առմամբ։ Իսկ թվային միջավայրը, ուզենք թե չուզենք, մուտք է գործել մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտներ։ Ըստ այդմ, տեղեկատվական պատերազմի դեպքում թիրախ կարող են լինել ոչ միայն պետության անվտանգային հատվածն ու բնակչությունը, այլև միջազգային ու համաշխարհային հանրությունն ընդհանրապես։

Այս համատեքստում շատ կարևոր է, թե ինչպես են ընկալվում ներկայացվող «պատումները»։ Օրինակ՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր շատ ուժեղ քարոզչական պայքար է ընթանում մի կողմից՝ Ուկրաինայի ու Ռուսաստանի, իսկ մյուս կողմից էլ՝ հավաքական Արևմուտքի ու Ռուսաստանի միջև։ Արևմուտքի քարոզչության շրջանակներում փորձ է կատարվում ներկայացնել Ռուսաստանը որպես կայսերական ամբիցիաներ ունեցող պետություն, որը հարձակվում և հողեր է գրավում իր հարևան պետություններից։ Ու արևմտյան «պատումներն» ուռճացվում են մինչև ծայրահեղություն, թե Ռուսաստանն, օրինակ՝ պատրաստվում է նաև Եվրոպայի վրա հարձակվել, ու այդպիսով եվրոպական երկրների հանրությունների շրջանում խորացնում են հակառուսական, ավելին՝ թշնամական տրամադրվածությունը։

Ռուսական տեղեկատվական քարոզչությունն էլ ներկայացնում է, որ Ուկրաինան արհեստականորեն բոլ շևիկների կողմից ստեղծված պետություն է, իսկ ռազմական գործողություններն արդարացված են, քանի որ ռուսախոս բնակչության իրավունքների պաշտպանության խնդիր կա, որոնք ճնշումների են ենթարկվում ուկրաինական իշխանությունների կողմից։ Մյուս կողմից էլ՝ առաջ է մղվում այն գաղափարը, թե Արևմուտքն իր աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացման համար Ուկրաինային որպես գործիք է օգտագործում ընդդեմ Ռուսաստանի։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կարելի է ասել, որ մեր պետությունն անկախությունից ի վեր տեղեկատվական հարձակումների է ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Իսկ վերջին տարիներին այդ գրոհներն ավելի են սաստկացել, քանի որ ադրբեջանական կողմը մեծ ռեսուրսներ է ներդնում այս ուղղությամբ։ Ցավոք, պետք է ընդունել, որ Ադրբեջանը որոշակի հաջողություններ ունի այս ուղղությամբ, քանի որ կարողանում է հորինված, իրականության հետ որևէ աղերս չունեցող ու կեղծ պատմությունները շրջանառության մեջ դնել ու հրամցնել որոշակի շրջանակների։ Ու ամենացավալին այն է, որ Հայաստանում ոչ միայն հասարակ քաղաքացիները, այլև տեղեկատվական դաշտի հետ կապ ունեցող անձինք ևս շատ դեպքերում կուլ են տալիս թշնամական երկրի տեղեկատվական խայծերը։ Դա մի կողմից գալիս է նրանից, որ, նախ՝ Հայաստանում մեդիագրագիտության պակաս կա, իսկ մյուս կողմից էլ՝ պաշտոնական տեղեկատվության նկատմամբ որոշակի անվստահություն կա։

Բազմիցս ենք ականատես եղել, որ որևէ տեղեկություն իշխանությունները հերքել են, բայց հետո դրանք իրականություն են դարձել։ Բայց ամենավատն այն է, որ ՀՀ իշխանությունները մեր ներքին դաշտ են բերում ադրբեջանական կեղծ նարատիվները, որոնք Բաքուն տարիներ շարունակ փորձել է տեղ հասցնել, բայց այդպես էլ չի կարողացել։ Օրինակ՝ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» հորինված գաղափարի մասին, բայց վախենում է նշել արցախցիների նկատմամբ իրականացված հանցագործությունների մասին։ Ու անընդհատ ինչ-որ անհասկանալի «խաղաղության օրակարգ» է զարգացվում այն պարագայում, երբ Ադրբեջանը նենգափոխված քարոզչությամբ անընդհատ գրոհում է Հայաստանի վրա։ Ու այս համատեքստում անգամ միջազգային մամուլում հրապարակումներ եղան, որ Ադրբեջանն օգտվում է առանձին լոբբիստների ծառայություններից և կիրառում է տեխնոլոգիական վերջին նվաճումները, օրինակ՝ արհեստական բանականության գործիքները։

Այնինչ հայկական կողմն այնքան հիմքեր ու փաստեր ունի, որ կարող է միջազգային մամուլն ուղղակի հեղեղել, թե ինչ ոճրագործություններ է կատարել Ադրբեջանը։ Իսկ դրան կարող է նպաստել նաև Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերի քննությունը։ Բայց Նիկոլ Փաշինյանը որոշեց հրաժարվել դատական հայցերից։

Իրականում Հայաստանն ունի ոչ միայն փաստական մեծ բազա և կարիք չունի Ադրբեջանի նման կեղծել պատմությունն ու փաստերը, այլև կատարման մեծ ներուժ, ինչպես նաև կարող ու հզոր Սփյուռք, որի հնարավորությունները, ցավոք, տեղեկատվական դաշտում գործի չեն դրվում։ Մի շարք երկրներում սփյուռքահայերն առանց մեր պետության աջակցության են իրենց գործն անում՝ նույնիսկ շատ դեպքերում դեմ գնալով քպական իշխանության կողմից վարվող ոչ հայամետ ու հայաստանամետ պետական քաղաքականությանը։ Հայաստանում էլ շատ միավորներ ու անհատներ ինքնուրույն ահռելի գործ են անում: Սակայն այդ ամենը քիչ է առանց պետական քաղաքականության: Այնինչ օրվա իշխանությունները ոչ միայն չեն աջակցում այդ ամենին, այլև նույնիսկ հակառակը՝ խանգարում և խոչընդոտում են...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը