Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բիլիարդ ընդամենը երեք գնդով. ինչպե՞ս են այն խաղում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անգլիական բիլիարդը (հայտնի է նաև պարզ բիլիարդ անունով) միավորում է կարոմբոլի և սովորական լուզային բիլիարդի տարրերը։ Այն առաջացել և տարածում է գտել Մեծ Բրիտանիայում։ Անգլիական բիլիարդն ստեղծվել է 19-րդ դարի սկզբին և մինչև 1920-ական թվականները համարվում էր բիլիարդի ամենատարածված տեսակը Բրիտանական կայսրությունում։ Այն խաղում են «սնուկերի» սեղանի վրա (չափերը 1,7 x 3,8 մետր)։ Խաղում օգտագործվում է 3 գունդ՝ 2 սպիտակ (չնայած վերջերս օգտագործվում է 1 սպիտակ և 1 դեղին) և կարմիր, որը միշտ թիրախ գունդն է։

Խաղին սովորաբար մասնակցում է երկու խաղացող (հնարավոր է նաև թիմային խաղ), որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձին հարվածային գունդը, և քանի որ երկու գնդերն էլ սպիտակ են, ապա դրանցից մեկը նշվում է տարբերակիչ նշանով (սովորաբար պարզապես սև կետով): Խաղի նպատակը, ինչպես և բիլիարդի այլ տեսակների մեծ մասում, կանոնների շրջանակներում ավելի շատ միավորներ վաստակելն է, քան հակառակորդը: Միավորները հավաքվում են հիմնականում սերիաների միջոցով: Կա միավորներ հավաքելու երեք եղանակ.

–«Կեննոն երկու գնդով»՝ մեկ հարվածով դիպչել նշանակետային (կարմիր) գնդին և հակառակորդի հարվածային գնդին, հաջող հարվածի դեպքում խաղացողը վաստակում է 2 միավոր,

–«Հաղթելու վտանգ»՝ գրպանիկը գցել կա՛մ կարմիր գունդը (3 միավոր), կա՛մ հակառակորդի գունդը (2 միավոր),

– «Կորցնելու վտանգ»՝ գրպանիկը գցել ցանկացած գունդ կարոմբոլով (այս դեպքում՝ գնդից հարվածով). եթե հարվածային գունդը ընկնում է՝ սկզբից հարվածելով կարմիր գնդին, տրվում է 3 միավոր, եթե հակառակորդի գնդին՝ 2 միավոր:

Յուրաքանչյուր հաջող ելքից հետո շարքը շարունակվում է։ Հարկ է նշել, որ, ի տարբերություն «սնուկերի», անգլիական բիլիարդում վաստակելիք միավորների քանակը գործնականում անսահմանափակ է (բացառությամբ պրոֆեսիոնալ մրցաշարերի, որտեղ որոշակի սահմանափակում են դրվում հարվածների քանակի վրա): Օրինակ՝ ամենամեծ անընդմիջում միավորների հավաքման համաշխարհային ռեկորդը սահմանել է Վալտեր Լինդրումը` 4137 միավոր:

Անգլիական բիլիարդում, ինչպես և բիլիարդի մյուս տեսակներում, կան նաև տուգանքներ կանոնները խախտելու համար։ Տուգանայինի դեպքում մրցակցին շնորհվում է 2 միավոր, և հարվածի իրավունքը փոխանցվում է նրան։ Մրցակիցը կարող է կա՛մ խաղալ վերջին հարվածով ստեղծված դիրքից, կա՛մ խնդրել մրցավարին վերականգնել նախկին դիրքը: Տուգանքներ տրվում են մի շարք դեպքերում՝ եթե խաղացողը առաջինը դիպչում է հակառակորդի գնդին, եթե գունդը դուրս է թռել սեղանից, եթե խաղացողը չի կպել թիրախային գնդին, եթե հարվածի ժամանակ եղել է մղում, եթե խաղացողը հասել է 16 անընդմեջ «հաղթելու վտանգի» կամ 76 անընդմեջ «պարտվելու վտանգի», եթե խաղացողը խաղի ընթացքում ձեռքով կպել է գնդին:

Անգլիական բիլիարդը ամենահայտնին է Մեծ Բրիտանիայում, և, բնականաբար, բրիտանացիներն են այդ խաղում տոն տվողները, բայց կան նաև ուժեղ խաղացողներ Հնդկաստանից և աշխարհի մի շարք այլ երկրներից: Ներկայում այդ խաղի հիմնական միջազգային կազմակերպություններն են IBSF-ը և WPBSA-ն։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Թռիչքի ժամանակ տղա է ծնվել․ չվերթի անսպասելի դեպքըԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեքԷմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՆավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին