Այսօր «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիրներ Լուիզա Սարգսյանը և Ռաֆայել Հունանյանը այցելել են Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցի բռնի տեղահանված երիտասարդներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիրներ Լուիզա Սարգսյանը և Ռաֆայել Հունանյանը այցելել են Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցի բռնի տեղահանված երիտասարդներին։ Այս այցի նպատակն էր տեղում ծանոթանալ արցախցի մեր քույրերի և եղբայրների պահանջներին , որ ավելի խորը և հանգամանալից ըմբռնենք տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների էությունը։
Հանդիպումը անցավ ընկերական և անկաշկանդ մթնոլորտում։ "Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրները և անդամները բացառում են հայկական աշխարհի պառակտումը և ներքին թշնամանքը և մշտապես ընդգծում են , որ եթե արցախահայության մոտ խնդիրներ առաջանան իրենց Մեծ Հայրենիքում , ապա պետք է անել հնարավոր ամեն բան, որպեսզի այդ խնդիրները ստանան համապատասխան լուծումներ։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



