Դոլարը թանկացել է մոտ 2 դրամով. արժեւորվել են նաեւ եվրոն ու ռուբլին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ փետրվարի 3-ին, կազմել է 491.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.96 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 536.97 դրամ (աճել է 2.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 711.11 դրամ (աճել է 7.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.25 դրամ (աճել է 0,06 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
արծաթ՝ 225.67 դրամ, ոսկի՝ 17,842.82 դրամ, պլատին՝ 13,653.58 դրամ։
Փետրվարի 3-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



