Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՆԳՆ-ն վարորդների ատեստավորում չի անցկացնի․ մտադիր են լավարկել «պռավա տալու» բիզնես-պրոցեսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նիկոլ Փաշինյանը, երեկ կառավարության նիստին խոսելով կադրային բանկի սնանկության մասին, եկավ հասավ վարորդական իրավունքներ ստանալու «մշակույթին» և յուրահատուկ խոստովանություն արեց, որ ինքն էլ, շատերի նման, անօրինական կերպով է իր վարորդական իրավունքը ստացել։ 

Նրա խոսքով՝ ինքն այդ թվերին հայտնի լրագրող էր, ու իրեն թույլ էլ չէին տա, որ ինքը քննություն հանձներ, վարորդական ստանար, բերել իր 300 մետրի վրա իր «պռավան» տվել են ու ասել՝ «հնարավորինս շուտ էստեղից գնա, գործ չունես մեզ հետ»։ Կարճ ասած՝ այն ժամանակվա ոստիկանությունը վախեցել է Նիկոլ Փաշինյանի լրագրողի «կլյաուզաներից» և որոշել է նրան այդ վարորդական իրավունքը շնորհել առանց քննություն հանձնելու, միայն թե «շառից-փորձանքից» հեռու մնան։ Բայց սա չէ խնդիրը։ 

Փաշինյանը երեկվա իր ելույթում բարձրացրեց վարորդական իրավունք ստացած անձանց ատեստավորում անցկացնելու հարցը, որովհետև, ըստ նրա, մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են:

«Ոչ թե կեղծված են, այլ կեղծ են․ էստեղ ա մեր պրոբլեմը…. Դե որ մեր մոտ սենց մեծ հանրային պրոբլեմ ա, անվտանգության պրոբլեմ ա մեր երկրում վթարների մեծ քանակն ու զոհերի թիվը, եկեք վարորդների ատեստավորում անենք։ Շատ լավ արդյունքներ կունենանք, կսկսենք ոտքով քայլել նախ, առողջ ապրելակերպի կանցնենք, համաձա՞յն եք»,- ինքն իրեն խոսելով՝ այսպիսի առաջարկ արեց կեղծ վարորդական իրավունքով Փաշինյանը։ 

MediaHub-ը փորձեց ՆԳՆ-ից ճշտել՝ իրենք համաձա՞յն են Նիկոլ Փաշինյանի առաջարկի հետ և հնարավո՞ր է՝ վաղը իսկապես վարորդների ատեստավորման գործընթաց նախաձեռնեն։ ՆԳՆ-ի պատասխանից հասկացանք, որ ոչ, այդպիսի գործընթաց նախաձեռնելու մտադրություն չունեն, և սա ընդամենը կառավարության նիստում քննարկման մակարդակով հնչած միտք է եղել։ 

«Ներքին գործերի նախարարությունը Հաշվառման-քննական ստորաբաժանումների բիզնես պրոցեսները լավարկելու ուղղությամբ այս պահին ակտիվ գործողություններ է իրականացնում։ Զուգահեռ՝ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը մշտադիտարկման տակ է պահում նշված ոլորտը»,- ասացին ՆԳՆ-ից։

Այս պատասխանից երևաց, որ Փաշինյանի ասած ատեստավորումը միս ու արյուն չի ստանա ՆԳՆ-ի կողմից, փոխարենը հասկացանք, որ ՆԳՆ Հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից քաղաքաիցներին վարորդական իրավունք տրամադրելը բիզնես պրոցես է։ Սա ՆԳՆ-ի կողմից յուրահատուկ խոստովանություն էր, որովհետև «փողով պռավա» ստանալը, իսկապես որ, ոստիկանության համար տարիներ շարունակ բիզնես-պրոցես է եղել, ու հիմա էլ, կարծես թե, չի դադարում այդպիսին լինել, պարզապես թվաբանությունն է փոխվել: 

Վահե Մակարյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրին