Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանը՝ ԵՄ–ի ու Ռուսաստանի միջև. երկու աթոռին նստել չի հաջողվի. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

dw.com-ը «Հայաստանը՝ ԵՄ–ի ու Ռուսաստանի միջև. Փաշինյանի տակտիկական պրագմատիզմը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունման ֆոնին Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը Մոսկվայում կայանալիք մայիսի 9-ի տոնակատարություններին։ Այդ քայլը հարցեր է առաջացնում Երևանի արտաքին քաղաքականության վերաբերյալ: dw.com-ն ուսումնասիրել է իրավիճակը:

Վերջին շաբաթների ընթացքում նկատվում է հայ-ռուսական երկխոսության ակտիվացում ավելի քան երկու տարի տևած լարված շրջանից հետո։ Առանցքային իրադարձությունը մարտի 14-ին Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցն էր։ Երևանի նախաձեռնած՝ Մոսկվայի հետ այդ հեռախոսազրույցի առիթը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին տեղեկությունն էր։ Միաժամանակ, Հայաստանի վարչապետն օգտվել էր առիթից և հաստատել իր մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին։ Դրան նախորդել էին Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների՝ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի երկու հեռախոսազրույցները։ Նախարարները, ըստ երկու երկրների արտգործնախարարությունների մամուլի ծառայությունների, քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցեր՝ առանձնակի ուշադրություն դարձնելով Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման առաջընթացին, ինչը դրական է գնահատվել ռուսական կողմից։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ, արձագանքելով դիվանագիտական այդ շփումներին, ընդհանուր առմամբ դրական է գնահատել Մոսկվայի հետ երկխոսության ակտիվացումը՝ նշելով, որ «անընդհատ լարվածությունը» չի կարող արդյունավետ դիվանագիտական ռազմավարություն լինել։ Նա, սակայն, հերքել է այն պնդումները, թե Հայաստանի կառավարությունը հրահանգել է գերատեսչություններին՝ ակտիվացնել շփումները Ռուսաստանի հետ։

Երևանի և Մոսկվայի միջև շփումների ակտիվացման համատեքստը մեծ հետաքրքրություն է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագծի ֆոնին։ Հիշեցնենք, որ մարտի 26ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունված այդ փաստաթուղթը մշակվել է եվրոպամետ ուժերի կողմից, իսկ մինչ խորհրդարան ներկայացնելը հավաքել է մոտ 52 հազար քաղաքացու ստորագրություն։ Հայաստանի իշխանությունները դրա ընդունումը դիտարկում են որպես Փաշինյանի կառավարության «հավասարակշռված ու բալանսավորված» արտաքին քաղաքականության հայեցակարգի գործնական իրականացում։

Սակայն Մոսկվան այլ կերպ է մտածում և այդ օրինագիծն ընկալում է որպես Ռուսաստանից դեպի Արևմուտք Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածության հավանական փոփոխության ազդանշան, որը կուղեկցվի Մոսկվայի գլխավորած կառույցներից Երևանի հնարավոր դուրսբերմամբ՝ ներառյալ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), որը տարածաշրջանային տնտեսական բլոկ է և, բացի Ռուսաստանից և Հայաստանից, ներառում է նաև Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Մարտի 27ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանը ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, քանի որ այդ երկու կազմակերպություններն էլ առաջարկում են նմանատիպ տնտեսական մոդելներ։ «Մոսկվան ստիպված կլինի վերանայել Երևանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը, եթե Հայաստանն անդամակցի Եվրամիությանը»,- նշել էր Օվերչուկը։ Կարևորելով տնտեսական համագործակցությունը Հայաստանի համար՝ ռուս պաշտոնյան նաև նշել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին աճել է ավելի քան 50 տոկոսով՝ հասնելով 12,7 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեկ երրորդից ավելին է։

Հայաստանի խորհրդարանում ընդունված վիճահարույց օրինագիծը արժանացել է ընդդիմության կոշտ քննադատությանը, այդ թվում՝ իր հռչակագրային բնույթի համար։

«Այդ օրենսդրական նախաձեռնությունը, ըստ էության, միայն մտադրությունների հայտարարություն է, այլ ոչ թե լիարժեք օրենք, քանի որ այն չի պարունակում կոնկրետ պարտավորություններ և իրականացման մեխանիզմներ»,- dw.com-ի հետ զրույցում ասել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է Հայաստանի ներկայիս իրավիճակի և Կոպենհագենյան չափանիշների միջև զգալի տարբերությունը, որը պահանջ է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Եվրոպական չափանիշներին մերձեցումը պահանջում է հետևողական քայլեր Հայաստանի և ԵՄ-ի միջև արդեն գոյություն ունեցող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, այլ ոչ թե օրենսդրական ակտերի տեսքով ամպագոռգոռ հայտարարություններ, համոզված է ընդդիմադիր քաղաքական գործիչը։ Ըստ Մինասյանի, աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում նման որոշում կայացնելը ոչ միայն իրական օգուտ չի բերում երկրին, այլ նաև միջազգային ասպարեզում լրացուցիչ հակամարտությունների վտանգ է ստեղծում։

Մինչդեռ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, որը ներկայացնում է ԵՄ-ին անդամակցելու օրինագիծը նախաձեռնողներին, այդ որոշումը որակել է որպես «Հայաստանի ելք անորոշության գոտուց և արտաքին քաղաքական հստակ կողմնորոշման ձևավորում դեպի անվտանգություն, տնտեսական զարգացում և իրական ինքնիշխանություն»։

«Հայաստանը պետք է հրատապ մշակի ԵՄ-ին միանալու ազգային ռազմավարություն՝ ճանապարհային քարտեզով, ԵԱՏՄ-ից դուրս գալը հայտարարի որպես Բրյուսելի հետ բանակցություններ սկսելու պայման, այնուհետև անհապաղ կապ հաստատի ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր կնքելու և ազատ առևտրի գոտի ստեղծելու համար»,- ասել է Բաբաջանյանը dw.com-ի հետ զրույցում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին