Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գիշերը կրակել են Սյունիքի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ․ բնակիչներն անհանգիստ են

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երկօրյա դադարից հետո՝ անցած գիշեր ադրբեջանական դիրքերից նորից կրակել են  Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ։ Գյուղի բնակիչը MediaHub-ին պատմեց, որ ուշ գիշերին և լուսադեմին հրադադարի ռեժիմը խախտվել է 2 անգամ։

«Իհարկե՛ գյուղի վրա են կրակել, հո իրենց ուղղությամբ չե՞ն կրակելու։ Անկանոն կրակ են բացել, իրենց նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն է, կրակել են այն ժամին, երբ բոլորս քնած ենք եղել։ Օդ չեն կրակել, մենք զգում ենք, որ փամփուշտներն անցնում են տների վրայով։ Նախորդ օրերի համեմատ, այս անգամ կրակահերթը կարճ է տևել»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Նախորդ 2 օրերին ադրբեջանական զինուժը պահպանել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Այն բանից հետո, երբ փամփուշտի գնդակը հայտնվել է գյուղի վարչական ղեկավարի տանը և ջարդել լուսամուտը, մյուս դեպքով՝ հարևան Խոզնավարի Պետրոսյանների տան տանիքին, Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում անհանգստություն կա։ 

«Դե, մարդիկ մտածում են, որ փոքր տրամաչափով եթե կրակում են, ու իրենց պատասխանող չկա, բան ասող չկա, ապա կարող են նաև խոշոր զինատեսակներով կրակել, մանավանդ, որ իրենց կողմից մեղադրում են մեզ, թե իբր մենք ենք խախտում հրադադարը։ Չգիտեմ, բայց ամեն կրակոցից հետո հասկանում ենք, որ իրենց հետ հարևանություն հնարավոր չէ անել»,- հավելեց մեր զրուցակիցը։ 

Խնածախն ադրբեջանական դիրքերին ամենամոտ գտնվող գյուղերից է, մոտ 330 մետր հեռավորության վրա։ Հայկական ու ադրբեջանական դիրքերը և դրոշները երևում են անգամ տներից։ Գրեթե նույն վիճակն է Խոզնավարում։

Բնակիչը MediaHub-ին փոխանցեց, որ հրադադարի պարբերական դարձած խախտումների նպատակը՝ հոգեբանորեն գյուղերի բնակիչներին ճնշելն է։

«Լուսաբացին իրենց կրակոցներից եմ վեր կացել, մեզ ահաբեկում են, հանգիստ չունենք։ Իրենց նպատակը մեզ վախի մթնոլորտում պահելն է, ուզում են հոգեբանորեն կոտրվենք, հանձնվենք։ Բայց մեր տղերքի ցավը տանեմ, որ դիրքերում են՝ հանգիստ ենք»,-եզրափակեց նա։ 

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու վերաբերյալ դեռևս հաղորդագրություն չի տարածել։

Հետևեք մեզ՝ այստեղ

«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել