SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «դեմքի շրջանի ջերմային այրվածք» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Արմավիրի մարզի բնակիչներ 41-ամյա Արման Գ․-ն և 35-ամյա Գրիգոր Մ․-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ Գրիգոր Մ․-ն իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի մեջ մոտ մեկ ամիս առաջ տեղադրել է օդ գազի սարքավորումներ, որն ունեցել է գազի արտահոսք և մարտի 29-ին Արման Գ․-ի ի հետ գտնվել են Արմավիր քաղաքի մշակույթի տան հետնամասում, իսկ վերջինս ցանկացել է ավտոմեքենայի շարժիչը գործի գցել, սակայն ավտոմեքենայի սրահում գազի արտահոսքի հետևանքով կուտակված գազից առաջացել է բռնկում, ինչի արդյունքում վերջիններս ստացած մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց։
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոն փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Արտակարգ դեպք․ 2 տղամարդ դեմքի շրջանի ջերմային այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



